70 տարին՝ անցած ճանապարհի, պայքարի ու փորձությունների վկան. այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է
Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է. նրա 70 տարին՝ անցած ճանապարհի, պայքարի ու փորձությունների վկան…
Իշխանությունը խլեց քվեները, խլեց ազատությունը, բայց չի կարող խլել անցած ճանապարհը, մարդկանց հիշողությունն ու ժամանակի դատավճիռը։
Այսօր էլ, երբ ծննդյան օրը դիմավորում ես ճաղերի հետևում՝ չապացուցված մեղադրանքների ստվերում, մնում է հուսալ, որ մի օր արդարությունը բարձր կխոսի, իսկ ժամանակը կդնի ամեն ինչ իր տեղը։
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուղին սկսվեց 2003 թվականին՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատից։ 2004-ին հիմնադրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ 2012-ին նրա գլխավորած քաղաքական ուժը խորհրդարանում ունեցավ 37 պատգամավոր։ 2015-ին հեռացավ մեծ քաղաքականությունից, 2017-ին վերադարձավ՝ գլխավորելով «Ծառուկյան» դաշինքը, իսկ 2018-2021 թվականներին ղեկավարեց ԲՀԿ խմբակցությունը։
Նրա քաղաքական ճանապարհը լի է եղել և՛ վերելքներով, և՛ բարդ շրջադարձերով։ Բայց պատմության մեջ մնում են ոչ միայն պաշտոններն ու մանդատները, այլև ընտրողների տված քվեն։
Այսօր՝ 70-ամյակի առիթով, մնում է մի հարց՝ որքան էլ փորձեն փակել քաղաքական ճանապարհը, կարո՞ղ են փակել մարդկանց հիշողությունն ու արդարության պահանջը։
NEWSPRESS.am-ը շնորհավոր 70-ամյակդ, Գագիկ Ծառուկյան։
Ծառուկյանը 2026 թ. հուլիսի 7-ից կալանքի տակ է։ Նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները նա և պաշտպանական կողմը մերժում են։ Մեղադրանքները դեռևս դատարանի կողմից ապացուցված մեղավորություն չեն նշանակում