Այս գիշեր ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման գործարանի
Ուկրաինան գիշերը հարվածել է Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի և Սիզրանի նավթավերամշակման գործարաններին։
Տեղական հանրային ալիքների հաղորդմամբ՝ քաղաքում լսվել է անօդաչու թռչող սարքերի ձայնը, որից հետո պայթյուններ են որոտացել։
Անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի ֆոնին Սամարայի մարզում հայտարարվել է անօդաչուների վտանգի ռեժիմ։
ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով սահմանափակումներ են մտցվել նաև Սամարայի Կուրումոչ օդանավակայանի աշխատանքում։ Մարզի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է թռիչքների համար։