Իրանը հայտարարել է հրթիռների հեռահարության մեծացման սահմանափակումների չեղարկման մասին
Իրանի բալիստիկ հրթիռների թռիչքի հեռահարության մեծացման համար աշխարհագրական սահմանափակումներ չկան։
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին։
Նրա խոսքով՝ երկրի ռազմական ներուժը կշարունակի զարգանալ՝ համապատասխանեցվելով Իրանի կարիքներին, հնարավորություններին և պահանջներին։
ԻՀՊԿ ղեկավարը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հնարավոր նոր ռազմական հակամարտությունները կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։ Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են նման սցենարի և զգալի առաջընթաց են գրանցել հրթիռային զորքերի օպերատիվ հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Վահիդին նաև կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին վերանայել ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Նրա խոսքով՝ կայուն անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն սեփական ուժերի և տարածաշրջանային համագործակցության, այլ ոչ թե արտաքին ուժերից կախվածության միջոցով։