ԵԱՏՄ-ում կարևորվել են ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հետ պայմանավորվածությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Վիեննայում բանակցություններ է վարել ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) քարտուղար Աննա Ժուբան-Բրեի հետ։
«Հուշագիրը հիմք է դրել ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հետ համակարգված համագործակցության, պարբերական փորձագիտական երկխոսության և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ Հատկապես կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչվեն և կոնկրետ արդյունքներ տան»,- ընդգծել է Սագինտաևը։
Հուշագրի շրջանակում ԵՏՀ-ն և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը 2026 թվականի համագործակցության ծրագրով իրականացնում են մի շարք համատեղ նախաձեռնություններ։
Հանդիպման արդյունքներով Սագինտաևն առաջարկել է Աննա Ժուբան-Բրեին 2027 թվականին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում համատեղ թեմատիկ նիստ կազմակերպել՝ նվիրված ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի հիմնադրման 60-ամյակին։