Փեզեշքիան․ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ, բայց չի պատրաստվում կապիտուլյացիայի գնալ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, սակայն մտադիր չէ կապիտուլյացիայի գնալ։
Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է խնդիրները կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն չի պատրաստվում զիջել իր արժանապատվությունը կամ ճնշման ներքո գնալ զիջումների։