Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԱԳՄԱՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին«Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքըՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենTRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027թ-ինԸնդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծըՕդային ճանապարհով Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մեկնածների թվից 33 հազարով ավելի է եղելԹուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվելԹուրք նախարարը «TRIPP»-ը անվանել է «Զանգեզուրի միջանցք»Ի՞նչ է շահում հայ ժողովուրդը Սահմանադրության նախաբանը փոխելուց. Մերի ՍաֆարյանՎանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Սպուտնիկ ԱրմենիաՀՀ-ն վերահաստատել է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը2022 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Զովունիում․ նրա մոտ մարիխուանա է եղելԻրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանըԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ«Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելով հրաժարվում են ազգային պետությունիցԲաղդադը վերահսկողության տակ է վերցնում Իրաքյան Քրդստանի նավթն ու սահմաններըՌուսական ռազմական ինքնաթիռները մոտեցել են Հարավային Կորեայի օդային տարածքին․ Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՍլովակիայի խորհրդարանը վերացրել է արտերկրում գտնվող քաղաքացիների՝ փոստով քվեարկելու հնարավորությունըՀայաստան-Ռումինիա ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաև միջխորհրդարանական ձևաչափովՎանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայիՊուտինը նշել է Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայի գլխավոր խնդիրըԱլեն Սիմոնյանն ու Լիտվայի փոխնախարարը քննարկել են անվտանգության հարցերTRIPP-ի մշուշոտ ապագան. զգուշացում՝ Թեհրանից․ ՍուրենյանցՄոսկվան և Դուշանբեն քննարկել են ՀԱՊԿ նախագահությունը Տաջիկստանին փոխանցելու հարցըԹուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իԿարևորվել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերըԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էԱնգլիայում շոգը 2026 թվականին հանգեցրել է ռեկորդային՝ 5200 մարդու մահվանՌԴ ԱԳ փոխնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՎրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրիցՎիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկումՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսը փակ է բեռնատարների համարՔննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշված Ադրբեջան (տեսանյութ)Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. ՔըլըչԿատարն աշխատում է ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ բանակցությունները վերսկսելու ուղղությամբԵկե՛լ է ժամանակը, Երևանի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել գրիչը, որով անկուշտները քաղաքը դիտարկեցին սեփական գրպանը լցնելու միջոց. ՍտեփանյանԱկնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի նկատմամբ ճնշnւմներին նոր թափ է հաղորդել․ նպատակն է լռեցնելԱրարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններինԼույս աշխարհ է եկել Աբրահամյան ընտանիքի 11-րդ զավակը՝ փոքրիկ Էլիզաբեթը. ընտանիքն արդեն 10 դուստր և 1 որդի ունիՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը լիտվացի իր գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը«Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավոր
Հասարակություն

«Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքը

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է․

««ՀԱՅ ԱՍՊԵՏԸ» ՀԱՂԹԵԼ Է ՆԱԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ․ ԴՊՐՈՑԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԴԱՍԱԳԻՐՔՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի և ուսուցիչ Տիգրան Գրիգորյանի օգտին կայացված վճիռը։
 
Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսին նախարար Ժաննա Անդրեասյանը 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի համար երաշխավորել էր երկու դասագիրք։ Դպրոցներն ու ուսուցիչները կարող էին ընտրել Աշոտ Ղուկասյանի և Ա․ Տերյանի համահեղինակած կամ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը։
Մինչդեռ սեպտեմբերի 6-ին՝ արդեն ուսումնական տարվա սկզբին, նախարար ը թիվ 1749-Ա/2 հրամանով ցանկից հանել է Ղուկասյանի և Տերյանի դասագիրքը։ Դպրոցներին ու ուսուցիչներին մնացել է միայն մեկ տարբերակ՝ Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը (այսուհետ՝ Սկանդալային դասագիրք)։
 
Իսկ ի՞նչ էր կարդում յոթերորդ դասարանցին այդ դասագրքում։ Մեջբերեմ հայերի ծագմանը վերաբերող հատվածը՝
«Հայերի ծագման և վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է. ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ և տեսություններ։ Բալկանյան տեսության համաձայն հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարները։ Հայերի ծագման մասին մեկ այլ տեսակետ հիմնված է Պատմահայր Խորենացու հաղորդած առասպելի վրա։ Այս մոտեցումը ենթադրում է հայ ժողովրդի՝ հիմնականում տեղական ձևավորման վարկածը»։
 
Ուշադրություն դարձրեք բառերի ընտրությանը։ Բալկաններից գաղթի վարկածը երեխային ներկայացվել է որպես տեսություն՝ գիտական գիտելիքի ձև, իսկ հայերի տեղական ծագման մասին խոսելիս շեշտվել է առասպելը՝ բանահյուսական ժանրը։
 
Ի՞նչ տպավորություն կարող էր ստանալ յոթերորդ դասարանցին այս երկու ձևակերպումներից։ Իմ գնահատմամբ՝ նման շարադրանքն ինքնին երեխային մղել է ավելի արժանահավատ համարելու այն վարկածը, թե իր նախնիները Հայկական լեռնաշխարհ են եկել Բալկաններից։
 
Հատկանշական է, որ հայերի բալկանյան ծագման վարկածը նախկինում հերքվել է:
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ դասագրքի լույսընծայումից առաջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հրապարակել էր Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն ու ժամանակակից բնակչության ԴՆԹ-ի համեմատական ուսումնասիրության արդյունքները։ ԳԱԱ-ն արձանագրել էր, որ այդ արդյունքները հերքում են հայ ժողովրդի ծագման «բալկանյան վարկածը»։
 
Միջազգային գենոմային հետազոտության հեղինակները համադրել են Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հին ու ժամանակակից բնակչության գենետիկական տվյալները և եզրակացրել, որ դրանք հիմք չեն տալիս հայերին համարելու Բալկաններից գաղթած փռյուգիացիների ժառանգներ:
Այդպիսի հետազոտություն տես նաև այս աղբյուրով (ScienceDirect-ը Elsevier հրատարակչության հարթակում)՝
Պարզ հարց է ծագում, ինչ նպատակ են հետապնդում սկանդալային դասագրքի հեղինակները և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեզ տանելով «բալկաններ»:
Մեկ այլ օրինակ է նույն դասագրքի 80-րդ էջի քարտեզը։ Քրիստոսից առաջ 80 թվականի Տիգրան Մեծի տերությունը ներկայացնող քարտեզի վրա նշվել են նաև ժամանակակից Ադրբեջանի և Թուրքիայի անունները։ Հին աշխարհի քարտեզի վրա այդ անվանումները տեսնող աշակերտը կարող էր կարծել, թե այդ պետությունները գոյություն են ունեցել դեռևս Տիգրան Մեծի օրոք։

Դժվար է պատկերացնել, թե մեր հարևան թուրք և ադրբեջանցի պատմաբաններն իրենց համար ավելի նպաստավոր ի՞նչ պատկեր կարող էին առաջարկել հայ դպրոցականին։

Եվ հենց այս պայմաններում է նախարարը դպրոցներին ու ուսուցիչներին զրկել այլընտրանքից։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նախարարությունը նախաձեռնել էր Ղուկասյանի և Տերյանի դասագրքի կրկնակի փորձաքննություն, թեև որևէ նորմատիվ իրավական ակտ չէր սահմանում դրա անցկացման կարգն ու պայմանները։ Նախարարությունը վկայակոչել էր դասագրքի գիտական համապատասխանության վերաբերյալ բողոքներ, իսկ դատարանում ներկայացրել է երեք անստորագիր «դիմում»։

Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նախարարի հրամանն ընդունվել է ի