TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027թ-ին
TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027թ-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանի խոսքով՝ Սյունիքում տարածքը նախապատրաստվում է, աշխատանքներ են տարվում, որպեսզի մեկնարկեն երկաթուղու կառուցման աշխատանքները․
«Երկաթգիծը պարզ է, թե ինչ ուղեգծով պետք է անցնի։ Այս պահին որոշակի մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Սա արվում է, որպեսզի մյուս տարի արդեն սկսենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները»,- նշել է նա։