Ի՞նչ է շահում հայ ժողովուրդը Սահմանադրության նախաբանը փոխելուց. Մերի ՍաֆարյանՎանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Սպուտնիկ ԱրմենիաՀՀ-ն վերահաստատել է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը2022 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Զովունիում․ նրա մոտ մարիխուանա է եղելԻրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանըԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ«Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելով հրաժարվում են ազգային պետությունիցԲաղդադը վերահսկողության տակ է վերցնում Իրաքյան Քրդստանի նավթն ու սահմաններըՌուսական ռազմական ինքնաթիռները մոտեցել են Հարավային Կորեայի օդային տարածքին․ Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՍլովակիայի խորհրդարանը վերացրել է արտերկրում գտնվող քաղաքացիների՝ փոստով քվեարկելու հնարավորությունըՀայաստան-Ռումինիա ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաև միջխորհրդարանական ձևաչափովՎանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայիՊուտինը նշել է Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայի գլխավոր խնդիրըԱլեն Սիմոնյանն ու Լիտվայի փոխնախարարը քննարկել են անվտանգության հարցերTRIPP-ի մշուշոտ ապագան. զգուշացում՝ Թեհրանից․ ՍուրենյանցՄոսկվան և Դուշանբեն քննարկել են ՀԱՊԿ նախագահությունը Տաջիկստանին փոխանցելու հարցըԹուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իԿարևորվել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերըԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էԱնգլիայում շոգը 2026 թվականին հանգեցրել է ռեկորդային՝ 5200 մարդու մահվանՌԴ ԱԳ փոխնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՎրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրիցՎիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկումՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսը փակ է բեռնատարների համարՔննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշված Ադրբեջան (տեսանյութ)Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. ՔըլըչԿատարն աշխատում է ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ բանակցությունները վերսկսելու ուղղությամբԵկե՛լ է ժամանակը, Երևանի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել գրիչը, որով անկուշտները քաղաքը դիտարկեցին սեփական գրպանը լցնելու միջոց. ՍտեփանյանԱկնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի նկատմամբ ճնշnւմներին նոր թափ է հաղորդել․ նպատակն է լռեցնելԱրարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններինԼույս աշխարհ է եկել Աբրահամյան ընտանիքի 11-րդ զավակը՝ փոքրիկ Էլիզաբեթը. ընտանիքն արդեն 10 դուստր և 1 որդի ունիՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը լիտվացի իր գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը«Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավորԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում (լուսանկարներ)Մուրացան փողոցում երիտասարդի uպանության և 4 անձի uպանության փորձի դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մn նթե» ֆիլմը. Genetic ProductionԱդրբեջանի դրոշը Շուշիում, Ֆիզուլիում և Լաչինում հպարտության աղբյուր է նաև Թուրքիայի համար. ԷրդողանՃանապարհներ հիմնանորոգող «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ները տուգանվել են մոտ 30 մլն դրամի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն համարԴատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 1,27 մլրդ դրամՈւժգին պայթյուն Վիետնամում. կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվում է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր․ Փաշինյան (տեսանյութ)Լևոն Պաչաջյանն աջակցում է Ղազարյանին ՀՖՖ նախագահի ընտրությունում (տեսանյութ)
Հասարակություն

ՀՀ-ն վերահաստատել է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը

Նոյեմբերի 23-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։

Անդրադառնալով միջազգային անվտանգության առկա մարտահրավերներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է ՔԶԱԿ-ի կարևոր դերակատարությունը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում՝ նշելով, որ Քիմիական զենքի կոնվենցիան միջազգային զինաթափման և չտարածման համակարգի հիմնասյուներից է։ Այս համատեքստում կարևորվել է մասնակից պետությունների միջև փոխադարձ վստահության, թափանցիկության և կառուցողական համագործակցության ամրապնդումը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր և զարգացող  տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների և քիմիական գիտությունների առաջընթացին՝ ընդգծելով դրանց պատասխանատու և խաղաղ նպատակներով կիրառման կարևորությունը, ինչպես նաև հնարավոր չարաշահումների կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև քիմիայի խաղաղ կիրառության խթանման, միջազգային գիտական համագործակցության և մասնակից պետությունների գիտատեխնիկական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում բարձր է գնահատվել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության, գիտելիքների փոխանակման և տեխնիկական կարողությունների զարգացման կարևոր հարթակ։ Ընդգծվել է նաև կենտրոնին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության և աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքների վրա՝ ընդգծելով մասնակից պետությունների միջև կառուցողական երկխոսության և փոխհամաձայնության ձևավորման անհրաժեշտությունը։