Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ«Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելով հրաժարվում են ազգային պետությունիցԲաղդադը վերահսկողության տակ է վերցնում Իրաքյան Քրդստանի նավթն ու սահմաններըՌուսական ռազմական ինքնաթիռները մոտեցել են Հարավային Կորեայի օդային տարածքին․ Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՍլովակիայի խորհրդարանը վերացրել է արտերկրում գտնվող քաղաքացիների՝ փոստով քվեարկելու հնարավորությունըՀայաստան-Ռումինիա ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաև միջխորհրդարանական ձևաչափովՎանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայիՊուտինը նշել է Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայի գլխավոր խնդիրըԱլեն Սիմոնյանն ու Լիտվայի փոխնախարարը քննարկել են անվտանգության հարցերTRIPP-ի մշուշոտ ապագան. զգուշացում՝ Թեհրանից․ ՍուրենյանցՄոսկվան և Դուշանբեն քննարկել են ՀԱՊԿ նախագահությունը Տաջիկստանին փոխանցելու հարցըԹուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իԿարևորվել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերըԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էԱնգլիայում շոգը 2026 թվականին հանգեցրել է ռեկորդային՝ 5200 մարդու մահվանՌԴ ԱԳ փոխնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՎրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրիցՎիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկումՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսը փակ է բեռնատարների համարՔննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշված Ադրբեջան (տեսանյութ)Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. ՔըլըչԿատարն աշխատում է ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ բանակցությունները վերսկսելու ուղղությամբԵկե՛լ է ժամանակը, Երևանի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել գրիչը, որով անկուշտները քաղաքը դիտարկեցին սեփական գրպանը լցնելու միջոց. ՍտեփանյանԱկնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի նկատմամբ ճնշnւմներին նոր թափ է հաղորդել․ նպատակն է լռեցնելԱրարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններինԼույս աշխարհ է եկել Աբրահամյան ընտանիքի 11-րդ զավակը՝ փոքրիկ Էլիզաբեթը. ընտանիքն արդեն 10 դուստր և 1 որդի ունիՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը լիտվացի իր գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը«Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավորԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում (լուսանկարներ)Մուրացան փողոցում երիտասարդի uպանության և 4 անձի uպանության փորձի դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մn նթե» ֆիլմը. Genetic ProductionԱդրբեջանի դրոշը Շուշիում, Ֆիզուլիում և Լաչինում հպարտության աղբյուր է նաև Թուրքիայի համար. ԷրդողանՃանապարհներ հիմնանորոգող «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ները տուգանվել են մոտ 30 մլն դրամի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն համարԴատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 1,27 մլրդ դրամՈւժգին պայթյուն Վիետնամում. կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվում է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր․ Փաշինյան (տեսանյութ)Լևոն Պաչաջյանն աջակցում է Ղազարյանին ՀՖՖ նախագահի ընտրությունում (տեսանյութ)
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն քայլերով կանխել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը. «Արցախ Միություն»
Զանգեզուրի միջանցքը կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին. ԱլիևԵս ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի, կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության համար. Հարությունյանը դիմել է դատավորներին (տեսանյութ)Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
Միջազգային

Ռուսական ռազմական ինքնաթիռները մոտեցել են Հարավային Կորեայի օդային տարածքին․ Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրել

Հարավային Կորեայի իշխանությունները երեքշաբթի հայտնել են, որ ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մտել են երկրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նույնականացման գոտի, հաղորդում է AFP-ն։ Ավելի ուշ զինվորականները հստակեցրել են, որ երկրի օդային տարածքը չի խախտվել։

Իշխանություններն այդպիսով ուղղել են նախնական արտակարգ հաղորդագրությունը, որում խոսվում էր հյուսիսկորեական օդանավի ներխուժման մասին։

Հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռի կողմից Հարավային Կորեայի օդային տարածքի խախտումը կարող էր զգալիորեն սրել լարվածությունը երկու երկրների միջև, որոնք պաշտոնապես մինչ օրս պատերազմական վիճակում են։

Սխալ նախազգուշացումը տարածվել է երկու Կորեաների խիստ ամրացված սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ Վերջերս ապառազմականացված գոտում (ԱՌԳ) ականի պայթյունից երեք հարավկորեացի զինծառայող էր տուժել։

Երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ երկուշաբթի ժամը 23:00-ին), Հյուսիսային Կյոնսան նահանգի Ուլինդո կղզում օդային տագնապ էր հայտարարվել։ Արտակարգ հաղորդագրության մեջ նշվում էր, որ «ենթադրաբար հյուսիսկորեական ինքնաթիռը լքել է վտանգավոր գոտին»։

«Ուլին շրջանում օդային տագնապը չեղարկվել է ժամը 7:58-ին։ Խնդրում ենք վերադառնալ ձեր առօրյա գործերին», — ասված էր ծանուցման մեջ։

Մոտ 40 րոպե անց նահանգի իշխանությունները հրապարակել են ուղղումը։

«Օդային գոտին խախտած ինքնաթիռները ռուսական են եղել։ Հայտնում ենք, որ խոսքը ռուսական ինքնաթիռների մասին է», — հայտարարել են նրանք՝ չբացատրելով սխալի պատճառը։

Հարավային Կորեայի մի շարք խոշոր լրատվամիջոցներ նախնական նախազգուշացման հիման վրա հրատապ լուրեր էին տարածել, այնուհետև ուղղել իրենց հրապարակումները։

Ավելի ուշ հարավկորեացի զինվորականները հստակեցրել են, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել երկրի օդային տարածքը, իսկ հյուսիսկորեական օդանավերը չեն մասնակցել միջադեպին։

«Որոշ լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե «թռչող սարքը, որը ենթադրաբար հյուսիսկորեական ինքնաթիռ է, խախտել է Հարավային Կորեայի օդային տարածքը», չեն համապատասխանում իրականությանը», — նշված է զինվորականների կարճ հայտարարության մեջ։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ինքնաթիռները մտել են Արևելյան ծովի (հայտնի է նաև որպես Ճապոնական ծով) վրա գտնվող հարավկորեական ՀՕՊ նույնականացման գոտի (KADIZ), ապա լքել այն։ Այդ ընթացքում հարավկորեական ուժերը պատասխան ռազմական միջոցներ են ձեռնարկել, այդ թվում՝ օդ բարձրացրել կործանիչներ։

Ավելի ուշ նախարարությունից հայտարարել են, որ ռուսական ռազմական ինքնաթիռները «ընդհուպ մոտեցել են մեր օդային տարածքի սահմանին», ուստի նախազգուշացումը տարածվել է կանխարգելիչ նպատակով։

Գերատեսչության ներկայացուցիչ Չոն Բիննան լրագրողներին հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին նախարարությունը մտադիր է կանչել Ռուսաստանի ռազմական կցորդին՝ միջադեպի կապակցությամբ Մոսկվային «վճռական բողոք» հայտնելու համար։

ՀՕՊ նույնականացման գոտին պետության ինքնիշխան օդային տարածք չէ։ Այն բուֆերային գոտի է, որի սահմաններում երկրներն անվտանգության նպատակով նույնականացնում են մոտեցող օդանավերը։

Որպես կանոն՝ ակնկալվում է, որ ռազմական ինքնաթիռները նախքան որևէ երկրի ՀՕՊ նույնականացման գոտի մտնելը կծանուցեն այդ երկրին, սակայն միջազգային իրավունքը նրանց չի պարտավորեցնում դա անել։