Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-ի
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել և շրջվել ճանապարհին։ Վթարի հետևանքով տուժել է 22 մարդ։
Ավտոբուսը Անկարայից ուղևորվում էր Գազիանթեփ։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը շրջվել է։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, ժանդարմերիայի, շտապօգնության և Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) խմբերը։
Տեսանյութը՝ հղմամբ։