Կարևորվել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի հանդիպումը:
Նախ` կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:
Լուկա Նիկուսեկուն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցի կարևորությունը, որի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը: Նրա խոսքով՝ այս այցի արդյունքներով Հայաստան-Ռումինիա փոխգործակցությանը հաղորդվում է նոր ազդակ, քաղաքական, տնտեսական կապերը էապես կզարգանան ու կընդլայնվեն:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող թեմաներ:
Անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա առաջմղմանն ուղղված քայլերին: