Կարևորվել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերըԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էԱնգլիայում շոգը 2026 թվականին հանգեցրել է ռեկորդային՝ 5200 մարդու մահվանՌԴ ԱԳ փոխնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՎրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրիցՎիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկումՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսը փակ է բեռնատարների համարՔննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվում է մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշված Ադրբեջան (տեսանյութ)Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. ՔըլըչԿատարն աշխատում է ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ բանակցությունները վերսկսելու ուղղությամբԵկե՛լ է ժամանակը, Երևանի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել գրիչը, որով անկուշտները քաղաքը դիտարկեցին սեփական գրպանը լցնելու միջոց. ՍտեփանյանԱկնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի նկատմամբ ճնշnւմներին նոր թափ է հաղորդել․ նպատակն է լռեցնելԱրարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններինԼույս աշխարհ է եկել Աբրահամյան ընտանիքի 11-րդ զավակը՝ փոքրիկ Էլիզաբեթը. ընտանիքն արդեն 10 դուստր և 1 որդի ունիՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը լիտվացի իր գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը«Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավորԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում (լուսանկարներ)Մուրացան փողոցում երիտասարդի uպանության և 4 անձի uպանության փորձի դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մn նթե» ֆիլմը. Genetic ProductionԱդրբեջանի դրոշը Շուշիում, Ֆիզուլիում և Լաչինում հպարտության աղբյուր է նաև Թուրքիայի համար. ԷրդողանՃանապարհներ հիմնանորոգող «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ները տուգանվել են մոտ 30 մլն դրամի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն համարԴատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 1,27 մլրդ դրամՈւժգին պայթյուն Վիետնամում. կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվում է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր․ Փաշինյան (տեսանյութ)Լևոն Պաչաջյանն աջակցում է Ղազարյանին ՀՖՖ նախագահի ընտրությունում (տեսանյութ)
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն քայլերով կանխել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը. «Արցախ Միություն»
Զանգեզուրի միջանցքը կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին. ԱլիևԵս ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի, կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության համար. Հարությունյանը դիմել է դատավորներին (տեսանյութ)Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըԱդրբեջանական էժան էլէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման. Վահե ԴավթյանԲյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԼեհաստանի օդային տարածք է ներխուժել ռուսական հերթական անօդաչու թռչող սարքըՆոր Սահմանադրության նախագծից հռչակագրի հիշատակման վերացումը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ. բայց ո՞վ է երաշխավորում, որ դրանով ավարտվելու են Ադրբեջանի պահանջները. ՖարմանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ)Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջումԱդրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը նշել է, որ Ադրբեջանի հաղթանակը հաղթանակ էր Հայաստանի Սահմանադրության նկատմամբ
7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ
Չեռնոգորիայի ՊՆ գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ենոքավանի ղեկավարն ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել
Միջազգային

Անգլիայում շոգը 2026 թվականին հանգեցրել է ռեկորդային՝ 5200 մարդու մահվան

Անգլիայում 2026 թվականին շոգ եղանակի հետ է կապվել մահվան 5258 դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2016 թվականից ի վեր, երբ Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալությունը (UKHSA) սկսեց հրապարակել շոգի հետ կապված մահացության տարեկան հաշվետվությունները, հայտնում է PA Media-ն։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականին, երբ շոգ եղանակի հետ էր կապվել մահվան 2985 դեպք։

2026 թվականի ամառը Մեծ Բրիտանիայում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգն էր։ Երկրի առանձին շրջաններում մի քանի ամիս շարունակ շոգի ալիքներ էին դիտվում։ Մայիսի վերջին Լոնդոնի Քյու Գարդենս շրջանում ջերմաստիճանը հասել է 35,1 աստիճանի ըստ Ցելսիուսի՝ այս ամսվա համար դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված առավելագույն ցուցանիշին։

Հունիսի վերջին Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը, հազվադեպ բացառությունները չհաշված, առաջին անգամ ծայրահեղ շոգի պատճառով հայտարարել է վտանգի կարմիր մակարդակ։ Հունիսի 26-ին Նորֆոլք կոմսության Լինգվուդ բնակավայրում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38 աստիճան՝ սահմանելով ամսական նոր ռեկորդ։

Հուլիսին Անգլիայում տեղացել է ընդամենը 7 մմ տեղում՝ երկարաժամկետ նորմայի մոտ 10%-ը։ Սա համապատասխան դիտարկումների սկզբից ի վեր ամենաչոր հուլիսն էր։ Օգոստոսի կեսերին Գլոսթերշիր կոմսության Հարթփուրի քոլեջում ջերմաստիճանը հասել է 38,2 աստիճանի։ Այդ օրը դարձել է տարվա ամենաշոգ օրը։

Ըստ UKHSA-ի հաշվետվության՝ շոգի հետ կապված մահվան ավելի քան 3 հազար դեպք բաժին է ընկել մայիսին և հունիսին ծայրահեղ բարձր ջերմաստիճանների ժամանակահատվածներին։ Ամենածանրը եղել է հունիսի 21-28-ն ընկած ժամանակահատվածը. այդ օրերին շոգի հետ է կապվել մահվան շուրջ 2401 դեպք։

Համեմատության համար՝ 2023 թվականին Անգլիայում շոգ եղանակի հետ է կապվել մահվան 2295 դեպք, 2024-ին՝ 1311, իսկ 2025-ին՝ 1504։

Գործակալությունում նշել են, որ շոգի վաղ ալիքները հատկապես վտանգավոր են. անսովոր բարձր ջերմաստիճաններ կարող են գրանցվել նախքան բնակչությունը, տեղական ծառայություններն ու բժշկական հաստատությունները կհասցնեն նախապատրաստվել։ Ուստի առողջության պաշտպանության միջոցառումները պետք է ձեռնարկել տաք սեզոնի հենց սկզբից, ոչ թե միայն ամռան ամենաշոգ ամիսներին։

Շրջակա միջավայրի գործոններից առողջության պաշտպանության հարցերով UKHSA-ի փորձագետ Ռոս Թոմփսոնն ընդգծել է, որ շոգը կարող է վտանգավոր լինել յուրաքանչյուրի համար, սակայն հատկապես խոցելի են տարեցները, փոքր երեխաները, հղի կանայք և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։

Նրա գնահատմամբ՝ կլիմայի փոփոխությունն արդեն ազդում է Անգլիայի բնակիչների առողջության վրա, իսկ հետագա տաքացմանը զուգընթաց ծայրահեղ շոգի ժամանակահատվածները կարող են դառնալ ավելի տևական, հաճախակի և ինտենսիվ։

Greenpeace-ի ներկայացուցիչ Մայա Դարլինգթոնը հայտարարել է, որ շոգի ժամանակ մահվան հազարավոր դեպքերը չի կարելի պատահականություն համարել, և ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրել է քաղաքական որոշումներին։ Նա քննադատել է նավթագազային նոր նախագծերին ցուցաբերվող աջակցությունը, էլեկտրամոբիլների նկատմամբ պահանջների մեղմացումը և Հիթրոու օդանավակայանի ընդլայնման ծրագրերը՝ կոչ անելով պարտավորեցնել հանածո վառելիքի ոլորտում գործող ընկերություններին մասնակցել բնակչությանը կլիմայական փոփոխությունների հետևանքներից պաշտպանելու միջոցառումների ֆինանսավորմանը։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Իվետ Քուփերը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և վիճակագրությունն անվանել մարդկանց կյանքի վրա կլիմայի փոփոխության ազդեցության ակնառու վկայություն։

Ըստ նրա՝ ինքը Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) հանձնարարել է ամառային շրջանին պատրաստվել նույնքան լրջորեն, որքան ձմռանը։ Կառավարությունը նաև նախնական 32 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել հիվանդանոցների հովացման և օդափոխության համակարգերի բարելավման համար։ Բացի դրանից, նախատեսված է մի քանի տարվա ընթացքում 1,9 միլիարդ ֆունտ ստեռլինգի կապիտալ ներդրում կատարել անհետաձգելի և շտապ բուժօգնության հաստատություններում։