Լույս աշխարհ է եկել Աբրահամյան ընտանիքի 11-րդ զավակը՝ փոքրիկ Էլիզաբեթը. ընտանիքն արդեն 10 դուստր և 1 որդի ունի
Ծանոթացեք՝ փոքրիկ Էլիզաբեթն է՝ Աբրահամյան ընտանիքի 11-րդ զավակը։ Այս մասին հայտնում են Շենգավիթ ԲԿ-ից։
Ընտանիքն ունի 10 դուստր և 1 որդի. Էլիզաբեթը նրանց 10-րդ աղջիկն է։
Փոքրիկը ծնվել է 4 կգ քաշով և 52 սմ հասակով` մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ:
Փոքրիկի մայրիկը` Վարսենիկ Աբրահամյանն, առանձնահատուկ ջերմությամբ ու երախտագիտությամբ է խոսում իր բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի մասին՝ շնորհակալություն հայտնելով նրա մայրական հոգատարության և ուշադրության համար։
Էլիզաբեթի լույս աշխարհ գալուն ընտանիքի բոլոր անդամներն առանձնակի ուրախությամբ ու անհամբերությամբ են սպասել։
Հղիության մասին ուրախ լուրն ամուսնուն հայտնելու համար փոքրիկի մայրիկը՝ Վարսենիկ Աբրահամյանը, հատուկ օր էր ընտրել՝ իրենց ամուսնության 18-րդ տարեդարձը։
Ծնողները երբեք երեխաների միջև սեռով պայմանավորված տարբերություն չեն դրել։ Նրանց համար յուրաքանչյուր զավակ իր բնավորությամբ ու առանձնահատկություններով յուրահատուկ անհատականություն է։
Իսկ փոքրիկի անվան ընտրությունն իր գեղեցիկ պատմությունն ունի։ Երեխաների մի մասն ու հայրիկը ցանկանում էին փոքրիկին Էլիզաբեթ անվանել, մյուսները՝ Ադել։
Ընտանեկան քննարկումները շարունակվել են նաև ծննդատանը՝ երեխայի ծնվելուց հետո։ Ի վերջո, փոքրիկը ստացել է Էլիզաբեթ անունը։
Թող փոքրիկ Էլիզաբեթն ու ա։