Լևոն Պաչաջյանն աջակցում է Ղազարյանին ՀՖՖ նախագահի ընտրությունում (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունում աջակցություն է հայտնել ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» նախկին մարզիչ Գևորգ Ղազարյանին, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։
ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։