Լևոն Պաչաջյանն աջակցում է Ղազարյանին ՀՖՖ նախագահի ընտրությունում (տեսանյութ)
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն քայլերով կանխել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը. «Արցախ Միություն»
Զանգեզուրի միջանցքը կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին. ԱլիևԵս ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի, կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության համար. Հարությունյանը դիմել է դատավորներին (տեսանյութ)Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըԱդրբեջանական էժան էլէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման. Վահե ԴավթյանԲյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԼեհաստանի օդային տարածք է ներխուժել ռուսական հերթական անօդաչու թռչող սարքըՆոր Սահմանադրության նախագծից հռչակագրի հիշատակման վերացումը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ. բայց ո՞վ է երաշխավորում, որ դրանով ավարտվելու են Ադրբեջանի պահանջները. ՖարմանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ)Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջումԱդրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը նշել է, որ Ադրբեջանի հաղթանակը հաղթանակ էր Հայաստանի Սահմանադրության նկատմամբ
7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ
Չեռնոգորիայի ՊՆ գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ենոքավանի ղեկավարն ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել
Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ ՓաշինյանինԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՊայթյուն Ռուսաստանի շենքերից մեկում. կա զոհ և վիրավորներՄարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ-ը՝ Կոտայքի մարզումԴատախազությունը Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnրԵՄ երկրների դեսպանները բարձր են գնահատել Վիզաների ազատականացման ուղղությամբ ՀՀ ՆԳ նախարարության ջանքերը«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան. Hetq.amՀորմուզի նեղուցում երեք լցանավ պայթել է ծովային ականների վրա. ԻՀՊԿՍրանք տարրական մարդկային հատկանիշներ էլ չունեն, սրանց մենակ փողն ու պաշտոնն է հետաքրքրում. ԱբրահամյանԻշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է․ «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»․ «Փաստ»Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»Բացականերին որոշել է պատժել․ «Հրապարակ»Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ»
Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին և «չափալա՞խ կերել». «Հրապարակ»
Կինը ծեծել էր ամուսնուն, տեղափոխել խոտածածկ հատված, 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթ լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և լուցկիով шյրել նրան․ տղամարդը մաhացել էր․ նախաքննությունն ավարտվել է
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել են․ «Ժողովուրդ»Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»Դասվարն առաջին դասարանի աշակերտին քաշքշել էր՝ պատռել հագուստը, արհամարհել և անտեսել էր նրան, համադասարանցիներին հորդորել չխաղալ նրա հետ․ նախաքննությունն ավարտվել էՄոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներով. «Իրավունք»Հայտնի է, թե որքան ռուս զինծառայող է զոհվել պատերազմում. հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթերՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, Լարսը բաց էԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»«Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»․ «Իրավունք»Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ»Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ»«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆ
Քաղաքականություն

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն քայլերով կանխել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը. «Արցախ Միություն»

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ պատրաստվել և հրապարակվել է նոր փաստահավաք զեկույց՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի խոչընդոտներին։ Այս մասին հայտնել են միությունից:

«Զեկույցի համահեղինակների թվում են նաև Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Աշխատանքն իրականացվել է «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» և «Սատար Արցախին» ֆրանսահայ կազմակերպության աջակցությամբ։

Փաստաթղթում արձանագրվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շարունակվում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Ադրբեջանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքը՝ ոչնչացնելով նրանց բնակավայրերն ու այն մշակութային միջավայրը, որտեղ սերունդներ շարունակ ձևավորվել է նրանց ինքնությունը։

Զեկույցի հեղինակները փաստագրել են հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ու ձևափոխման, ինչպես նաև բնակելի թաղամասերի և ամբողջական բնակավայրերի հիմնահատակ ավերման բազմաթիվ դեպքեր։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են համացանցում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, միջազգային լրատվամիջոցների հետաքննական հրապարակումները, ինչպես նաև համադրվել են տարբեր ժամանակահատվածներում արված արբանյակային պատկերները։

Առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իրականացվող այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական բնակավայրերի ապօրինի վերաբնակեցման գործընթացին և դրա ծանր հետևանքներին՝ տեղահանված արցախցիների իրավունքների տեսանկյունից․

  • Մի շարք բնակավայրերում քանդված հայկական տների տեղում կառուցվում են նոր շինություններ, իսկ որոշ վայրերում ամբողջական թաղամասեր հողին են հավասարեցվում։

  • Սեփական տների և գույքի կորուստը տեղահանված բնակիչներին զրկում է իրենց համայնքներում վերահաստատվելու նյութական հիմքից։

  • Հոգևոր և մշակութային ժառանգության վերացմամբ խաթարվում են համայնքային հիշողությունը պահպանելու, ինչպես նաև հավատքն ու ազգային ավանդույթները հաջորդ սերունդներին փոխանցելու նախադրյալները։

Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների այդ խախտումներն ու հանցագործությունները կատարում է ոչ միայն միջազգային նորմերի, այլև հենց արցախցիների իրավունքների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագույն խախտումներով: Փաստաթուղթը շեշտադրում է, որ վերադարձի իրավունքի իրականացումը ենթադրում է բռնի տեղահանված արցախցիների համար իրական և երաշխավորված հնարավորություն՝ ապրելու սեփական հայրենիքում, պահպանելու իրենց ինքնությունը և վերականգնելու համայնքային կյանքը։

Հեղինակ կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին գործուն և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ու սեփականության հետագա ոչնչացումը, ապահովելու դրա պահպանությունն ու հասանելիությունը Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև պաշտպանելու նրանց՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքը։

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- նշված է զեկույցում։