Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըԱդրբեջանական էժան էլէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման. Վահե ԴավթյանԲյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԼեհաստանի օդային տարածք է ներխուժել ռուսական հերթական անօդաչու թռչող սարքըՆոր Սահմանադրության նախագծից հռչակագրի հիշատակման վերացումը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ. բայց ո՞վ է երաշխավորում, որ դրանով ավարտվելու են Ադրբեջանի պահանջները. ՖարմանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ)Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջումԱդրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը նշել է, որ Ադրբեջանի հաղթանակը հաղթանակ էր Հայաստանի Սահմանադրության նկատմամբ7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՉեռնոգորիայի ՊՆ գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ենոքավանի ղեկավարն ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել
Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ ՓաշինյանինԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՊայթյուն Ռուսաստանի շենքերից մեկում. կա զոհ և վիրավորներՄարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ-ը՝ Կոտայքի մարզումԴատախազությունը Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnրԵՄ երկրների դեսպանները բարձր են գնահատել Վիզաների ազատականացման ուղղությամբ ՀՀ ՆԳ նախարարության ջանքերը«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան. Hetq.amՀորմուզի նեղուցում երեք լցանավ պայթել է ծովային ականների վրա. ԻՀՊԿՍրանք տարրական մարդկային հատկանիշներ էլ չունեն, սրանց մենակ փողն ու պաշտոնն է հետաքրքրում. ԱբրահամյանԻշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է․ «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»․ «Փաստ»Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»Բացականերին որոշել է պատժել․ «Հրապարակ»Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ»
Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին և «չափալա՞խ կերել». «Հրապարակ»
Կինը ծեծել էր ամուսնուն, տեղափոխել խոտածածկ հատված, 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթ լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և լուցկիով шյրել նրան․ տղամարդը մաhացել էր․ նախաքննությունն ավարտվել է
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել են․ «Ժողովուրդ»Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»Դասվարն առաջին դասարանի աշակերտին քաշքշել էր՝ պատռել հագուստը, արհամարհել և անտեսել էր նրան, համադասարանցիներին հորդորել չխաղալ նրա հետ․ նախաքննությունն ավարտվել էՄոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներով. «Իրավունք»Հայտնի է, թե որքան ռուս զինծառայող է զոհվել պատերազմում. հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթերՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, Լարսը բաց էԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»«Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»․ «Իրավունք»Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ»Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ»«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով
Նիկոլ Փաշինյան, Հայաստանը քո քաղաքական փորձադաշտը չէ՛
Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակԱյս տարին պետք է լինի Բարսելոնայինը․ Լապորտան նշել է մրցաշրջանի գլխավոր նպատակներըՓոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծը
Տնտեսություն

Ադրբեջանական էժան էլէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման. Վահե Դավթյան

Ադրբեջանական էժան էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Միացո՞ւմ, թե՞ սինքրոնացում:

Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման շուրջ ծավալվող քննարկումներում նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը միջպետական էլեկտրացանցային կապերի հաստատմա՞ն, թե՞ էներգահամակարգերի սինքրոն աշխատանքի կազմակերպման մասին է։

Եթե խոսքը սինքրոնացման մասին է (իսկ պաշտոնական խոսույթը հենց դրա շուրջ է կառուցվում), ապա դրա հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է։ Խոսքը մի իրավիճակի հնարավոր ձևավորման մասին է, երբ երկրի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանի էներգահամակարգի աշխատանքի ռեժիմից և այնտեղ ընդունվող որոշումներից։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանին առհասարակ անհրաժեշտ այդ սինքրոնացումը։

Էլեկտրաէներգիայի առևտրի համար համակարգերի սինքրոնացումը բնավ պարտադիր չէ։ Կարելի է կառուցել միջպետական էլեկտրահաղորդման գծեր՝ հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայաններով՝ պահպանելով ազգային էներգահամակարգերի ինքնուրույնությունը։ Հենց այսպիսի մոդել է նախատեսված Հայաստան-Վրաստան էներգահամակարգերի միացման նախագծով։

Մինչդեռ սինքրոնացումը ենթադրում է հաճախականության համաձայնեցված կարգավորում, կարգավարական ծառայությունների աշխատանքի համակարգում։ Մեծանում են նաև համակարգային վթարների տարածման ռիսկերը։

Կա նաև խնդրի տնտեսական կողմը։ Ադրբեջանն արտադրում է գրեթե երեք անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Հայաստանը՝ ունենալով բնական գազի սեփական պաշարներ։ Համեմատաբար էժան ադրբեջանական էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազմանը, սեփական արտադրական հզորությունների կրճատմանը, նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծային պարամետրերի վերանայմանը։

Ի՞նչ կլինի, եթե տարիներ անց, սեփական արտադրական հզորությունների կրճատման պայմաններում, քաղաքական կամ ռազմական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանը դադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Արդյո՞ք Հայաստանը կունենա բավարար արտադրական և պահուստային հզորություններ՝ էներգահամակարգն ինքնուրույն գործարկելու և ներքին պահանջարկը բավարարելու համար։

Հարցն առավել հրատապ է դառնում Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համատեքստում։ 100 ՄՎտ մշտական բեռնվածությամբ տվյալների մշակման կենտրոնի տարեկան սպառումը համարժեք է Հայաստանում ներկայումս արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 9%-ին։ Իսկ Հրազդանի ԱԲ գործարանի հզորությունը 300 ՄՎտ-ի հասցնելու դեպքում, եթե այդ բեռնվածությունը լինի մշտական, խոսքը կլինի արդեն շուրջ 26%-ի մասին։

Ադրբեջանից ներմուծվող էլեկտրաէներգիայի հաշվին այդ պահանջարկը բավարարելու պարագայում էներգետիկ կախվածությունը կտարածվի նաև Հայաստանի թվային ենթակառուցվածքների վրա։

Առանձին խնդիր է տարածաշրջանի էներգահամակարգերի տեխնոլոգիական համատեղելիությունը։ Ադրբեջանը պատմականորեն ընդգրկված է Ռուսաստանի հետ կապված սինքրոն գոտում, իսկ Թուրքիան սինքրոնացված է եվրոպական էներգահամակարգի հետ։ Ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել տարածաշրջանի բոլոր երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը։ Եվ ի՞նչ տեղ է այս համակարգում հատկացվում Իրանին։

Միջպետական էլեկտրացանցային կապերի աշխարհագրության ընդլայնումը, իհարկե, կարող է հիմնավորված լինել։ Սակայն ցանկացած նման նախագիծ գնահատելիս Հայաստանի համար առանցքային պետք է լինի արտաքին մատակարարումների և միջպետական էլեկտրացանցային կապերի խափանման պայմաններում սեփական էներգահամակարգի կենսունակության ապահովումը»։