2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն օրինապահ հարկ վճարողների համակարգին վերաբերող մի շարք փոփոխություններ։
«Հարգելի՛ հարկ վճարող, Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել կարգապահ և օրինապահ հարկ վճարողներին։ Հենց այս նպատակով 2027 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ»,– գրված է հրապարակված տեսանյութին կից։