Ուժգին պայթյուն Վիետնամում. կան զոհեր և վիրավորներ
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս վեցը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հաղորդել է VNExpress լրատվական կայքը:
«Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան ժամը 8-ի սահմաններում երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվող սրճարանում։ Պայթյունի ուժգնության հետևանքով շենքն ավերվել է։ Զոհվել է երեք մարդ, վեցը վիրավորվել են»,- ասվում է հրապարակման մեջ։
Ոստիկանության նախնական հետաքննության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել սննդի կետում՝ գազօջախի մոտ։