Բրատսկի ռուսական եկեղեցում մատուցվել է պատարագ` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)
Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի հայկական համայնքը մեծ չէ, բայց միաձույլ է։ Ու քանի որ հայերի թիվն այստեղ քիչ է, ուստի չունի ոչ կիրակնօրյա դպրոց, ոչ էլ հայկական եկեղեցի։
Սակայն այսօր, աշխարհի բոլոր հայերի նման, Բրատսկ քաղաքի հայկական համայնքն էլ հիշում է ցեղասպանության զոհերին, սգում ու խնկարկում։
Ու քանի որ չկա հայկական եկեղեցի` հայերն այսօր` ապրիլի 24-ին հավաքել էին «Քրիստոսի ծննդոց» (храм рождества Христоса) եկեղեցում, որտեղ հոգեհանգստի պատարագ մատուցվեց։
Կապված ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի ու ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, վերջին օրերի տրամադրությունները բնականաբար ավելի քան հուզումնախառն են, տագնապալից նաև այստեղ։ Բրատսկի համայնքի հանգանակության արդյունքում այսօր 250000 ռդ ռուբլի հավաքվեց, որը օրերս կուղարկեն Հայաստան` սահմանի, շփման գծի համար հեռադիտակ ստերեոխողովակներ գնելու։
Հ.Գ.Պատմական դաժան դեպքերի, ցեղասպանության, նաև վերջին տարիների արտագաղթի հետևանքով ստեղծված մեծ սփյուռքը միշտ էլ ապրել ու ապրում է Հայաստանի ցավով ու հարկ եղած դեպքում հասել է ու կհասնի օգնության։ Դա ցանկացածիս պարտքն է։