Բացականերին որոշել է պատժել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 14-ին Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ստանձնելով պաշտոնը, առաջարկել է աշխատակազմին եւ ավագանու անդամներին՝ հանձնաժողով ստեղծել եւ արձանագրել, թե ավագանու որ անդամներն են բացակայում նիստերից. «21 ավագանի է ընտրվել, եւ առաջիկա 5 տարիներին մենք միասին ենք աշխատելու՝ ի շահ մեր համայնքի եւ բնակչության: Եթե պետք է պարզապես մանդատ ստանանք եւ դնենք ջեբներս` գնանք տուն, ես դրա կողմնակիցը չեմ եղել, հիմա՝ առավել եւս: Դրա համար, օրենքի սահմաններում, նայենք` ոնց է լինում, համապատասխան հանձնաժողով կազմվի, եւ մեր ընկերներին ասենք, որ չի կարելի անհարկի տեղը բացակայել նիստերից»:
Ավագանու անդամ է նաեւ Լոռվա Բերդ համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը, որը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, բայց պարտվեց Գրիգորյանին: Ներսիսյանը ներկա չէր ավագանու անդրանիկ նիստին և Արմեն Գրիգորյանի երդման արարողությանը: Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու նիստերին չի մասնակցում։ «Ես մանդատը վերցրել եմ, կմասնակցեմ նիստերին, թե չեմ մասնակցի, դա իմ որոշելիքն է»: Նեղսրտա՞ծ եք ՔՊ-ից։ «Ես ոչ մեկից էլ չեմ նեղսրտել»: Բացի ավագանու անդամությունից, ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք։ «Կորոշեմ, այս պահին իմ տնտեսությամբ եմ զբաղվում, ամեն ինչ առջեւում է»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում