Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԼեհաստանի օդային տարածք է ներխուժել ռուսական հերթական անօդաչու թռչող սարքըՆոր Սահմանադրության նախագծից հռչակագրի հիշատակման վերացումը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ. բայց ո՞վ է երաշխավորում, որ դրանով ավարտվելու են Ադրբեջանի պահանջները. ՖարմանյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ)Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջումԱդրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը նշել է, որ Ադրբեջանի հաղթանակը հաղթանակ էր Հայաստանի Սահմանադրության նկատմամբ7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՉեռնոգորիայի ՊՆ գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ենոքավանի ղեկավարն ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել
Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ ՓաշինյանինԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՊայթյուն Ռուսաստանի շենքերից մեկում. կա զոհ և վիրավորներՄարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ-ը՝ Կոտայքի մարզումԴատախազությունը Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ բшխվել են «Kia»-ն ու «Volkswagen»-ը. ավտոմեքենաներից մեկն էլ մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավnրԵՄ երկրների դեսպանները բարձր են գնահատել Վիզաների ազատականացման ուղղությամբ ՀՀ ՆԳ նախարարության ջանքերը«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան. Hetq.amՀորմուզի նեղուցում երեք լցանավ պայթել է ծովային ականների վրա. ԻՀՊԿՍրանք տարրական մարդկային հատկանիշներ էլ չունեն, սրանց մենակ փողն ու պաշտոնն է հետաքրքրում. ԱբրահամյանԻշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է․ «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»․ «Փաստ»Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»Բացականերին որոշել է պատժել․ «Հրապարակ»Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ»
Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին և «չափալա՞խ կերել». «Հրապարակ»
Կինը ծեծել էր ամուսնուն, տեղափոխել խոտածածկ հատված, 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթ լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և լուցկիով шյրել նրան․ տղամարդը մաhացել էր․ նախաքննությունն ավարտվել է
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել են․ «Ժողովուրդ»Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»Դասվարն առաջին դասարանի աշակերտին քաշքշել էր՝ պատռել հագուստը, արհամարհել և անտեսել էր նրան, համադասարանցիներին հորդորել չխաղալ նրա հետ․ նախաքննությունն ավարտվել էՄոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներով. «Իրավունք»Հայտնի է, թե որքան ռուս զինծառայող է զոհվել պատերազմում. հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթերՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, Լարսը բաց էԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»«Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»․ «Իրավունք»Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ»Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ»«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով
Նիկոլ Փաշինյան, Հայաստանը քո քաղաքական փորձադաշտը չէ՛
Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակԱյս տարին պետք է լինի Բարսելոնայինը․ Լապորտան նշել է մրցաշրջանի գլխավոր նպատակներըՓոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծըՈւկրաինան ամեն ամիս սպանում կամ ծանր վիրավորում է մինչև 50 հազար ռուսաստանցու. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄերց․ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ
Մամուլ

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի դիվանագիտական համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոններից հետ կանչելու մասին։

Հետ կանչվածների թվում են Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, Արգենտինայում դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բուլղարիայում դեսպան Ծովինար Համբարձումյանը, Իսրայելում դեսպան Արման Հակոբյանը և Նիդերլանդներում դեսպան Վիկտոր Բիյագովը։ Պաշտոնից հետ է կանչվել նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։

Հետաքրքրական է, որ հետ կանչված դիվանագետների մեծ մասը երկար տարիների աշխատանքային փորձ ունի։ Նրանցից մի քանիսը նախկինում ղեկավարել են ԱԳՆ կարևոր վարչություններ, աշխատել նախագահի և վարչապետի աշխատակազմերում, ներկայացրել Հայաստանը միջազգային կառույցներում։

Մասնավորապես, Անահիտ Հարությունյանը Կանադայում դեսպան էր 2019 թվականից, մինչ այդ աշխատել է ԱԳՆ-ում և եղել արտաքին գործերի նախարարի օգնականը։ Հովհաննես Վիրաբյանը մինչև Արգենտինայում դեսպան նշանակվելը զբաղեցրել է ԱԳՆ տարբեր պաշտոններ, այդ թվում՝ աշխատել նախարարի արարողակարգի պատասխանատու։

Տիգրան Մկրտչյանը նախկինում եղել է ԱԳՆ մամուլի վարչության պետը, ինչպես նաև Հայաստանի դեսպանը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։ Ծովինար Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է նախագահի և վարչապետի աշխատակազմերում, իսկ Արման Հակոբյանը ղեկավարել է ԱԳՆ Ամերիկայի վարչությունը։

Վիկտոր Բիյագովը մինչ Նիդերլանդներում դեսպան նշանակվելը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ՀԱՊԿ-ում։ Արման Իսրայելյանն էլ երկար տարիներ զբաղվել է ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության հարցերով։

Ուշագրավ է, որ միաժամանակ հետ են կանչվում տարբեր աշխարհագրական ուղղություններում աշխատող դիվանագետներ՝ Ամերիկայից մինչև Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Ավելին՝ նրանց թվում կան ինչպես երկար տարիներ պաշտոնավարած, այնպես էլ համեմատաբար վերջերս նշանակված պաշտոնյաներ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դիվանագետների կատարած աշխատանքից։ Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ, ըստ Փաշինյանի, նրանք իրենց դրված առաքելությունները չեն կարողանում նորմալ կատարել, ու որոշել է գրեթե բոլոր երկրներում փոխել դիվանագիտական կորպուսը։ Առաջիկայում էլի դիվանագետներ են հետ կանչվելու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում