Հայտնի է, թե որքան ռուս զինծառայող է զոհվել պատերազմում. հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր
2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է առնվազն 490 հազար ռուս զինծառայող։ Այս տվյալները ներկայացված են «Ռոսստատի» փաստաթղթերում, որոնք ձեռք են բերվել հաքերային հարձակման արդյունքում։ Մահերի գրանցման ուշացումները հաշվի առնելով՝ զոհերի իրական թիվը կարող է գերազանցել 720 հազարը։ Այս մասին ասվում է «Մեդուզա»-ի և «Մեդիազոնա»-ի համատեղ հետազոտության մեջ։
Ուկրաինայի դեմ մարտերում զոհվածներին առանձնացնելու համար օգտագործվել են տարբեր չափանիշներ, այդ թվում՝ մահվան պատճառը և վայրը, զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկությունները և այլ տվյալներ։
Հետազոտողները հայտնաբերել են «Մեդիազոնա»-ի և BBC-ի ռուսական ծառայության համատեղ կազմած զոհերի անվանական ցուցակում ընդգրկված անձանց 95,1 տոկոսի վերաբերյալ գրառումները։ Զոհվածների գրեթե բոլորը տղամարդիկ են։
Վերլուծություն են իրականացրել նաև այլ անկախ լրատվամիջոցներ։ The Insider-ը հաշվարկել է առնվազն 472 հազար զոհ։ Մահերի գրանցման ուշացումները հաշվի առնելով՝ սեպտեմբերի վերջին այդ թիվը կարող էր հասնել 485 հազարի։ Հրատարակությունը նաև պարզել է զոհված ավելի քան 370 հազար զինծառայողի անունները։
«Նովայա գազետա Եվրոպա»-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում զոհվել է 18-64 տարեկան շուրջ 490 հազար ռուս զինծառայող։