Պայթյուն Ռուսաստանի շենքերից մեկում. կա զոհ և վիրավորներ
Ալթայի երկրամասի Կուլունդա բնակավայրում հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով փլուզվել են մուտքերից մեկի վերին հարկերը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունից։
«Դեպքի վայր ժամանելուն պես պարզվել է, որ հինգհարկանի բնակելի շենքի երկրորդ մուտքի վերին հարկերը փլուզվել են։ Շենքն ունի գազամատակարարում»,- հայտնել են գործակալությանը։
Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Նա բնակվել է պայթյունի էպիկենտրոնին հարակից բնակարանում։
Փրկարարները մարում են հրդեհը, իսկ շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերում տուժածներին։
Տարածաշրջանի կառավարման կենտրոնից հայտնել են, որ վնասված հատվածից ութ մարդ ինքնուրույն է դուրս եկել, ևս հինգը տարհանվել են։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։