Հորմուզի նեղուցում երեք լցանավ պայթել է ծովային ականների վրա. ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավերի՝ ծովային ականներին բախվելու հետևանքով տեղի ունեցած հզոր պայթյունների մասին։
Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
«Վերջին ժամերի ընթացքում Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտած երեք նավթատար լցանավերի ծովային ականներին բախվելու հետևանքով հզոր պայթյուններ են տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկյան զինվորականների օդային ուղեկցությունը չի կարողացել կանխել այդ միջադեպերը։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ միջադեպերի տեսագրությունները կհրապարակվեն առաջիկա ժամերին։