«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆ
Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները։
«Այո՛, մենք վիրավորներ ունենք։ Չի կարելի ակնկալել, որ բորենիներից պաշտպանվող առյուծը վերքեր չի ստանա։ Բայց այդ վերքերը միայն ուժեղացնում են նրա մռնչյունը և սրում ճանկերը։ Իրանը սեփական անձը պաշտպանելու է ավելի վճռականորեն։
Սակայն արժե մտածել՝ ովքե՞ր են իրականում «վիրավոր կենդանիները»։ Նրանք, ովքեր պարտվել են հին քաղաքակրթությանը և սեփական ժողովրդին ընտրություններում, իսկ այժմ դժգոհ են Իրանի տնտեսական խեղդմանն ուղղված ապօրինի գործողության ձախողումից»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ոմանք ամերիկացի պաշտոնյաների վիրավորական արտահայտությունները կապում են զինվորական միջավայրում ընտանիքից հեռու լինելու և մեկուսացման հետ։
«Բայց նրանց վախը հատկապես խղճուկ է նրանով, որ անկեղծ չէ․ դա սեփական խղճի և ազատ մարդկանց զայրույթի հանդեպ վախն է։ Սեփական արարքների հետևանքներից խուսափել հնարավոր չէ»,- եզրափակել է Բաղային։