Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով
Նիկոլ Փաշինյան, Հայաստանը քո քաղաքական փորձադաշտը չէ՛
Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակԱյս տարին պետք է լինի Բարսելոնայինը․ Լապորտան նշել է մրցաշրջանի գլխավոր նպատակներըՓոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծըՈւկրաինան ամեն ամիս սպանում կամ ծանր վիրավորում է մինչև 50 հազար ռուսաստանցու. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄերց․ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջԹուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել էՎրաստանից գինու արտահանումը նվազել է 1.8%-ով. առաջատարը դարձյալ ռուսական շուկան էԻրանը սպառնացել է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներինԱվտովթար՝ Սյունիքի մարզում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս էԵվրահանձնաժողովը Coca-Cola-ի խոշորագույն արտադրողին կասկածում է գների արհեստական բարձրացման մեջԵվրահանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըԱՄՆ-ում երկարաձգել են «Տիտանիկի» խորտակված նավից հայտնաբերված 361 արտեֆակտի վաճառքի արգելքըԶախարովան ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ խորհրդակցություններից հրաժարվելը կապել է «ահաբեկիչների ֆինանսավորման» հետՀայկական պետականության ավանդույթները․ քննարկում` ՍեդլցեումԼենինգրադի մարզ կարող է ժամանել 70 հազար չինացի աշխատող․ թիվը կգերազանցի Կինգիսեպի բնակչությանըՌուսաստանն ու Բելառուսը քննարկել են արդյունաբերական համագործակցության ընդլայնման հեռանկարներըԱդրբեջանում դատում են երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարին և նրա ընտանիքինՍամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը. SputnikՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաՀԱՊԿ երկրները քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ քայլերըՍաղաթելյան․ «Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր»Վարդենյաց լեռնանցքում բուք է․ ճանապարհները բաց են«Սխալն ուղղվել է». Իլոն Մասկը՝ Ջենսեն Հուանգի՝ NVIDIA-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալու մասինՀայաստանն ու Լիտվան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը
Ղափանցյան փողոցում շինարարությունը կաթվածահար է արել երթևեկությունը, անգամ Շտապ օգնության մեքենան չի կարողացել անցնել (տեսանյութ, լուսանկարներ)
Մարդու իրավունքների պաշտպանությունն ու այդ ոլորտի խթանումը Կառավարության առաջնահերթություններից ենՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարՓաշինյանը պատասխանել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հարցերինԼավրովն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էԵՄ դեսպանների հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին և TRIPP-ինՀայաստանում տնտեսական ակտիվությունը 9 ամսում աճել է 6,9 տոկոսով․ Համաշխարհային բանկի զեկույցըԶելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է ավելի հուսալի անվտանգության մեխանիզմԱրին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելԻսպանիայում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրաԱրամ Ղազարյանը ներկայացրել է ԱԹՍ-ների, թվային մշտադիտարկման համակարգերի մեխանիզմների զարգացման ուղղությամբ աշխատանքներըՊետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի զգալի թերակատարմամբ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըԲաքուն դրական է գնահատել Հայաստանի Սահմանադրության նախագծում տարածքային պահանջների բացակայությունը. ԲայրամովՌուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը. ՔուշներԱրարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըՍահմանադրության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2027-ի գարուն. Մանավազյան«Հանրային դաշինքը» նոր Սահմանադրության մշակման միասնական հարթակ ստեղծելու առաջարկով է հանդես եկել
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան, Հայաստանը քո քաղաքական փորձադաշտը չէ՛

Նիկոլ Փաշինյա՛ն, մի հարց կա, որին դու պարտավոր ես պատասխանել ոչ թե հերթական ճառով, այլ որպես Հայաստանի վարչապետ։

Ի՞նչ ես ուզում անել այս ժողովրդի գլխին։

Մի՞թե Արցախի կորստից հետո էլ դասեր չքաղվեցին։ Մի՞թե հազարավոր զոհերի, տեղահանված հայրենակիցների, կորսված տների ու փլված ճակատագրերի ցավը դեռ բավարար չէ, որ հասկանաս՝ պետության ճակատագիրը քաղաքական փորձարկումների առարկա չէ։

Այսօր հերթը Սահմանադրությա՞նն է։

Երբ Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, երբ Բաքուն այդ հարցը կապում է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, դու ինչո՞ւ ես շտապում այդ փոփոխությունը դարձնել Հայաստանի գլխավոր քաղաքական օրակարգը։

Ինչո՞ւ է Հայաստանի պետական հիմնարար փաստաթուղթը հայտնվել մի գործընթացի կենտրոնում, որի շուրջ Ադրբեջանն ունի հստակ հրապարակային պահանջներ։

Դու ասում ես՝ սա ժողովրդի որոշումն է լինելու։ Բայց ժողովուրդն իրավունք ունի իմանալու ամբողջ ճշմարտությունը՝ ինչ ենք փոխում, ինչու ենք փոխում և ինչ ենք ստանալու դրա դիմաց։

Իսկ եթե այսօր Սահմանադրությունից պահանջվում է հեռացնել Անկախության հռչակագրի հղումը, վաղը ո՞րն է լինելու հաջորդ պահանջը։

Սահմանը՞։ Զի՞նքը։ Բանակի՞ հզորությունը։ Մեր պատմակա՞ն հիշողությունը։

Ալիևի յուրաքանչյուր հաջորդ պահանջի դիմաց Հայաստանը պետք է նոր զիջո՞ւմ քննարկի։

Խաղաղությունը նվիրական նպատակ է, բայց խաղաղությունը չի կարող նշանակել սեփական պետական ինքնության անընդհատ վերանայում՝ հարևան երկրի քաղաքական պահանջների ֆոնին։

Նիկոլ Փաշինյա՛ն, դու խոսում ես չորրորդ հանրապետության մասին։ Բայց ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչ է լինելու այդ նոր հանրապետության հիմքում։ Ուժե՞ղ պետականություն, ազգային արժանապատվությո՞ւն, ինքնիշխանությո՞ւն, թե՞ մի քաղաքական փաստաթուղթ, որի ընդունման համար նախ պետք է համոզել հանրությանը, որ առանց դրա խաղաղություն չի լինի։

Մի՛ փորձիր ամեն ինչ ներկայացնել որպես խաղաղության և պատերազմի միջև ընտրություն։ Հայ ժողովուրդն իրավունք ունի և՛ խաղաղության, և՛ անկախության, և՛ արժանապատիվ պետականության։

Հայաստանը Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված տարածք չէ։ Հայաստանը սեփական պատմությունն ու պետականությունը վաճառքի հանած իշխանության սեփականությունը չէ։

Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյա՛ն, մի՛ շփոթիր ժողովրդի լռությունը համաձայնության, իսկ քո քաղաքական մանդատը՝ երկրի ճակատագիրը միանձնյա որոշելու իրավունքի հետ։

Հայաստանին պետք չէ նոր անուն՝ հին հարցերից փախչելու համար։ Հայաստանին պետք են պատասխաններ։

Որովհետև Սահմանադրությունը կարող է փոխվել, իշխանությունները կարող են փոխվել, բայց պետականության գինը վճարում է ժողովուրդը։ Եվ այդ գինը դու իրավունք չունես միանձնյա որոշելու։

Նիկոլ Փաշինյա՛ն, եթե այլևս չես կարողանում պաշտպանել Հայաստանի պետական շահը, եթե քո քաղաքականությունը միայն նոր զիջումների ու նոր արդարացումների ճանապարհ է բացում, ապա մի՛ կառչիր իշխանությունից։ Գնա՛, եղբա՛յր, ուղղակի գնա՛։ Հայաստանը քո անձնական փորձադաշտը չէ, իսկ հայ ժողովրդի ճակատագիրը՝ քո քաղաքական խաղալիքը։

Արիանա Հովսեփյան