Եվրահանձնաժողովը Coca-Cola-ի խոշորագույն արտադրողին կասկածում է գների արհեստական բարձրացման մեջ
Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Coca-Cola Europacific Partners (CCEP) ընկերության նկատմամբ, որը Եվրոպայում Coca-Cola ըմպելիքների խոշորագույն արտադրողն ու շշալցնողն է։
Եվրահանձնաժողովի վարկածով՝ CCEP-ն հնարավոր է խոչընդոտել է ավելի ցածր գներով ապրանքներ ունեցող երկրներից արտադրանքի գնումներին և դրանք ԵՄ այլ երկրներում վերավաճառելուն։
Դրա համար ընկերությունը, ենթադրաբար, օգտագործել է փաթեթավորման տարբերությունները, զեղչեր է տրամադրել՝ պայմանով, որ գնորդները հրաժարվեն միջսահմանային վաճառքից, ինչպես նաև պահանջել է յուրաքանչյուր երկրի համար գներն առանձին համաձայնեցնել։
«Եվրոպայում միլիոնավոր մարդիկ ամեն օր զովացուցիչ ըմպելիքներ են օգտագործում։ Սակայն նրանք չպետք է ավելի շատ վճարեն միայն այն պատճառով, որ ապրում են ԵՄ մի երկրում, այլ ոչ թե մյուսում»,- հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Թերեզա Ռիբերան։
CCEP-ն խոստացել է լիարժեք համագործակցել Եվրահանձնաժողովի հետ։
Եթե խախտումները հաստատվեն, ընկերությանը կարող է սպառնալ տուգանք՝ տարեկան համաշխարհային շրջանառության մինչև 10 տոկոսի չափով։ Այս դեպքում այն կարող է գերազանցել 2 միլիարդ եվրոն։