ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գերագույն դատարանի նախագահ Այաթոլլահ Մոհամմադ Մոնթազերիի և Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Ասղար Ջահանգիրի հետ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավական և դատական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով փոխադարձ իրավական օգնության հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Արթուր Պողոսյանն այցի ընթացքում եղել է նաև Սպահանում, որտեղ հանդիպել է Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադնի հետ: