Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել
ՀՀ վարչապետի որոշումներով Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Հայկ Մկրտչյանը նոյեմբերի 30-ից կազատվի Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետը։
Գևորգ Մանթաշյանին պաշտոնից ազատելու որոշումն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։
Մյուս որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանը զբաղեցրած պաշտոնից կազատվի 2026 թվականի նոյեմբերի 30-ից՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասի և 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն։ Որոշումներում պաշտոնից ազատման պատճառները չեն նշվում։