Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»
«Նոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու պետականության հիմնարար սկզբունքները». Լիաննա Գասպարյան«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների ավելացմանը». Իտալիայի փոխվարչապետը՝ ԲաքվումՆոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը«Ալիևի թելադրանքով գրված սահմանադրություն Հայաստանը չի՛ ունենալու». Հայկ Սուքիասյան«Մեկնարկում են Հայաստանի անկախությունից ի վեր խոշորագույն տնտեսական ծրագրի՝ TRIPP-ի աշխատանքները». Փաշինյանի ուղերձը«Ընտրություններ է ուզում, թող հենց վաղը հրաժարական տա»․ Արթուր ԽաչատրյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Պերմ քաղաքի «ЛУКОЙЛ» նավթավերամշակման գործարանինԱնկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Արթուր ՂամբարյանՀՖՖ նախագահի ընտրություններում Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին (տեսանյութ)«Հանուն խաղաղության» Ալիևի պահանջներն իրականացնելու հետ մեկտեղ Փաշինյանը «ձեռի հետ» որոշել է էլ ավելի անսասան դարձնել իր իշխանությունը. Զուրաբյան«Նոր Սահմանադրությունը ոչ միայն ալիևյան է, այլև բռնապետական պետության միտումներ է պարունակում»․ Տիգրան Աբրահամյան
Սա ի բնե մերժման ենթակա Սահմանադրություն է. Վլադիմիր Մարտիրոսյան
Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. ՆԳՆՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին. նա բացառիկ մարդ է. Թրամփ«Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը՝ պատերազմով․ ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը». Արթուր ԽաչատրյանՓաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկըՌուս-ուկրաինական ծովային մարտեր Լիբիայի ափերի մոտ. կան զոհեր և խորտակված նավեր«Մենք պատրաստ ենք գործարքի գնալ»․ ՔՊ-ն սպասում է ընդդիմության պատասխանինԱյն, որ այս փոփոխությունն արվում է Ադրբեջանի պահանջը և պայմանը բավարարելու համար, դե ֆակտո խոստովանում է ինքը Փաշինյանը. Հակոբ Բադալյան
Ալիևյան սահմանադրության նախագիծ, որտեղից հանված է հղումը Անկախության հռչակագրին, հանված է Արարատ լեռը. Մելոյան
«Այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ․ պետք է այն վերադարձնել ժողովրդին». ՓաշինյանՆոր սահմանադրության նախագծում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հոդվածում փոփոխություն է արվելԱյսօր և վաղը Երևանում տեղումներ չեն լինիԲրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքումՇաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրության՝ տարածքային պահանջների մասին պնդումը իրականության հետ կապ չունի. ՍաղաթելյանԼեհաստանի տարածքում ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են պայթելՄահացել է ականավոր գիտնական, բարերար Գրիգորի ԳաբրիելյանցըԳալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է. սա պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի. ԶուրաբյանԿիևի մերձակայքում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվելՍա քո Սահմանադրությունն է. Փաշինյանը իր էջին տեղադրել է Սահմանադրության նախագիծըԱթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnրԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե Վարդանյան
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան
Իրանն ակտիվացրել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածները ԱՄՆ-ի դեմ. ԹրամփՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված անշարժ ու շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՄակրոնը նախազգուշացրել է ռուսական ագրեսիայի «նոր մակարդակի» մասին՝ Եվրոպայում տեղի ունեցած միջադեպերի ֆոնինThe Guardian. Իրանի հետ պատերազմը գերծանրաբեռնել է ԱՄՆ ռազմածովային ուժերը, իսկ նոր նավատորմի կառուցումը միլիարդավոր դոլարներով թանկանում էԳերմանիայում գազը և էլեկտրաէներգիան կթանկանան․ ընտանիքների ծախսերը տարեկան կավելանան հարյուրավոր եվրոներովՀանրապետական կոնգրեսականի նախկին աշխատակցուհուն մեղադրել են իր վրա հարձակումը բեմադրելու մեջՎահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներըՉեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասինԱՄՆ-ում դատարանը նախարարին արգելել է աշխատակիցներին քրիստոնեական ուղերձներով նամակներ ուղարկելՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերը թուլացել են, բայց Փարիզում և Մարսելում բախումներ են տեղի ունեցելՌյութեն խոստացել է պաշտպանել Լեհաստանի տարածքի յուրաքանչյուր թիզը՝ ռուսական հրթիռների և անօդաչուի անկումից հետոԻրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմի վերսկսմանըՀայաստանը և Չեռնոգորիան քննարկել են տնտեսական կապերի և եվրոպական ինտեգրման հարցերԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը
Քաղաքականություն

«Մեկնարկում են Հայաստանի անկախությունից ի վեր խոշորագույն տնտեսական ծրագրի՝ TRIPP-ի աշխատանքները». Փաշինյանի ուղերձը

Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը: ԹՐԻՓՓ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: Օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում նշված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ գործընկերներ,

Մեծագույն պատիվ ունեմ հայտարարելու Հայաստանի և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին, որը հիրավի պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։

Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները: Քիչ անց մենք կլսենք ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքի առթիվ, ինչից հետո ուղիղ եթերում կտեղափոխվենք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, որտեղ մեկնարկում են ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրյա աննախադեպ իրողությունների հաստատման համար։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևող հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար։

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ԹՐԻՓՓ-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։

Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից՝ ԹՐԻՓՓ-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, խաղաղությունից զատ՝ ԹՐԻՓՓ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջխաղացման գործում և որպես այդպիսին էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես, Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։

ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և ԹՐԻՓՓ-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ընթացիկ իրադարձությունները Հայաստանի Հանրապետության Կառավարության խաղաղության և տարածաշրջանային կայունություն հաստատելու օրակարգի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև առավել բարեկեցիկ և փոխկապակցված Հայաստան ունենալու տեսլականի կենսունակության առհավատչյան են։

Այսօր մեր աչքի առաջ կյանքի կոչվող նախաձեռնությունների հետևում կանգնած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճռական ձայնը, ում քվեն մեր Կառավարության հուսալի հենարանն ու միակ հովանավորն է։ Խաղաղ և բարեկեցիկ ապագա ունենալու մեր հայրենակիցների իղձերն ու ցանկություններն են, որ ուղենիշ են ծառայում մեր Կառավարության համար՝ ուղղորդելով մեր բոլոր գործողությունները Հայաստանի և նրա ժողովրդի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ մաղթում ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներում»: