Ադրբեջանում դատում են երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարին և նրա ընտանիքին
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և նրա տեղակալ Մամեդ Իբրահիմը կանգնել են դատարանի առաջ։ Ակնկալվում է, որ դատավարության ընթացքում ցուցմունք կտա նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևը, որի նկատմամբ, հաշվի առնելով տարիքն ու առողջական վիճակը, 14 տարվա ազատազրկում է նշանակվել՝ պայմանականորեն, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները։
Ռամիզ Մեհթիևը, նրա որդին՝ Թիմուր Մեհթիևը, դուստրը՝ Քամիլյա Ալիևան և այլ անձինք նախաքննության ընթացքում հարցաքննվել են Պետական անվտանգության ծառայության քննիչի կողմից։
Չի բացառվում, որ նշված անձինք ցուցմունք տալու նպատակով հրավիրվեն դատարան։
Նշենք, որ դատական գործընթացն ընթանում է դռնփակ ռեժիմով։