Իսպանիայում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրա
Իսպանիայի Պալենսիա նահանգում ոստիկանության բաժանմունքը հարձակման է ենթարկվել: Անհայտ անձինք շենքի ուղղությամբ նետել են առնվազն չորս դյուրավառ հեղուկով լցված շիշ, որոնք, ենթադրաբար, «Մոլոտովի կոկտեյլներ» են եղել։
Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, հարձակման հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան։
Պայթուցիկ նյութերի վնասազերծման մասնագետները հետաքննություն են անցկացնում։ Ոստիկանության բաժանմունքի շրջակայքը շրջափակված է, երթևեկությունը դադարեցվել է։
Հայտնաբերվել է նաև ուսապարկ, որի մեջ եղել է ևս ութ շիշ։