«ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից կզրկվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը»․ իշխանության նախագծի կոշտ քննադատություն. Տաթևիկ Սողոյան
Իրավաբան Տաթևիկ Սողոյանը գրել է.
Եթե կարճ, ապա...
Էս հրապարակված թերթոնը, որ ներկայացվում է որպես նոր Սահմանադրության, բնականաբար մեկին մեկ կրկնում է ադրբեջանա-թուրքական պահանջները՝ հայ ժողովրդից մեզ դարձնելով անծագում ՀՀ քաղաքացի, որ մոռացել է և' Ցեղասպանությունը, և' Արցախը, և' Արարատը, և' իր պատմությունը։
Բայց որպեսզի էս ամենը մի քիչ «աննկատ» լինի, մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանը ավելի հեռուն է գնացել ժողովրդավարության բարձրակետին հասնելու իր ձգտումներում, և ամրագրել, որ
- անձի նկատմամբ վատթարացնող նորմերը հետադարձ ուժ կունենան, եթե այդպես ուզի ֆյուրերը
- դատավորները տուն կգնան, եթե այդպես ուզի ֆյուրերը,
- կուսակցությունները կփակվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը,
- ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից կզրկվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը:
....