«Փաշինյանը քիչ է խոսում ընտրությունների մասին, քանի որ հասկանում է՝ ինչ վտանգներով է դա իր համար հղի». Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանը ընտրություններ անցկացնելու գաղափարը քիչ է արծարծում, քանի որ հասկանում է, թե դա իր համար ինչ վտանգներով է հղի։
«Այս ամենը արեցին, ստացան 49,7 տոկոս։ Փաշինյանի օրոք 3 ընտրություններ են եղել, վերջին ընտրություններում նա ամենաքիչ տոկոսներն է հավաքել»,- ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ստեղծվել է որպես համայն հայության իղձերն իրականացնող պետություն, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կոնցեպցիան այլ է։
«Ինքը հիմա էլ մարդկանց ընտրական իրավունքն է սահմանափակում»,- նշեց Խաչատրյանը։