Կառավարությունում պաշտոնանկություններ են եղելԻսպանիայում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության բաժանմունքի վրաԱրամ Ղազարյանը ներկայացրել է ԱԹՍ-ների, թվային մշտադիտարկման համակարգերի մեխանիզմների զարգացման ուղղությամբ աշխատանքներըՊետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի զգալի թերակատարմամբ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըԲաքուն դրական է գնահատել Հայաստանի Սահմանադրության նախագծում տարածքային պահանջների բացակայությունը. ԲայրամովՌուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը. ՔուշներԱրարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըՍահմանադրության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2027-ի գարուն. Մանավազյան«Հանրային դաշինքը» նոր Սահմանադրության մշակման միասնական հարթակ ստեղծելու առաջարկով է հանդես եկելԱդրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններԵրևանի քրեական վարչության դիմաց շղթայական վրшերթ-ավտnվթար է տեղի ունեցելԴատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ«ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից կզրկվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը»․ իշխանության նախագծի կոշտ քննադատություն. Տաթևիկ ՍողոյանԵրևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը«Փաշինյանը քիչ է խոսում ընտրությունների մասին, քանի որ հասկանում է՝ ինչ վտանգներով է դա իր համար հղի». Արթուր Խաչատրյան«Իշխանության՝ նոր Սահմանադրության «այո»-ի ապահովման ռազմավարությունը երեք սյուների վրա է կառուցվելու». Արփինե ՀովհաննիսյանՓաշինյանն անխուսափելիորեն հեռանալու է. ՂազարյանՓրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով«Ռադ եղեք, տգետներ»․ Արա Սահակյանը՝ ՔՊ-ի Սահմանադրության նախագծի և «բուլդոզերով» գրված նախաբանի մասինԿամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԵրբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. ԲաբայանՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը Պեն
Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»
«Նոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու պետականության հիմնարար սկզբունքները». Լիաննա Գասպարյան«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների ավելացմանը». Իտալիայի փոխվարչապետը՝ ԲաքվումՆոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը«Ալիևի թելադրանքով գրված սահմանադրություն Հայաստանը չի՛ ունենալու». Հայկ Սուքիասյան«Մեկնարկում են Հայաստանի անկախությունից ի վեր խոշորագույն տնտեսական ծրագրի՝ TRIPP-ի աշխատանքները». Փաշինյանի ուղերձը«Ընտրություններ է ուզում, թող հենց վաղը հրաժարական տա»․ Արթուր ԽաչատրյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Պերմ քաղաքի «ЛУКОЙЛ» նավթավերամշակման գործարանինԱնկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Արթուր ՂամբարյանՀՖՖ նախագահի ընտրություններում Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին (տեսանյութ)«Հանուն խաղաղության» Ալիևի պահանջներն իրականացնելու հետ մեկտեղ Փաշինյանը «ձեռի հետ» որոշել է էլ ավելի անսասան դարձնել իր իշխանությունը. Զուրաբյան«Նոր Սահմանադրությունը ոչ միայն ալիևյան է, այլև բռնապետական պետության միտումներ է պարունակում»․ Տիգրան Աբրահամյան
Սա ի բնե մերժման ենթակա Սահմանադրություն է. Վլադիմիր Մարտիրոսյան
Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. ՆԳՆՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին. նա բացառիկ մարդ է. Թրամփ«Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը՝ պատերազմով․ ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը». Արթուր ԽաչատրյանՓաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկըՌուս-ուկրաինական ծովային մարտեր Լիբիայի ափերի մոտ. կան զոհեր և խորտակված նավեր«Մենք պատրաստ ենք գործարքի գնալ»․ ՔՊ-ն սպասում է ընդդիմության պատասխանինԱյն, որ այս փոփոխությունն արվում է Ադրբեջանի պահանջը և պայմանը բավարարելու համար, դե ֆակտո խոստովանում է ինքը Փաշինյանը. Հակոբ Բադալյան
Ալիևյան սահմանադրության նախագիծ, որտեղից հանված է հղումը Անկախության հռչակագրին, հանված է Արարատ լեռը. Մելոյան
«Այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ․ պետք է այն վերադարձնել ժողովրդին». ՓաշինյանՆոր սահմանադրության նախագծում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հոդվածում փոփոխություն է արվելԱյսօր և վաղը Երևանում տեղումներ չեն լինիԲրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքումՇաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրության՝ տարածքային պահանջների մասին պնդումը իրականության հետ կապ չունի. Սաղաթելյան
Տնտեսություն

Պետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի զգալի թերակատարմամբ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

2026թ. ինն ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 6.9%-ով։ Աճի հիմնական մասը ձևավորվել է ծառայությունների և շինարարության հաշվին, որոնք հիմնականում «ոչ արտահանելի» ճյուղեր են, մինչդեռ արդյունաբերության աճի տեմպերը հետզհետե դանդաղում են, իսկ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 4.2% անկում։ Իրականում, կայուն և շարունակական բարձր տնտեսական աճը մեծապես կախված է «արտահանելի» ճյուղերի՝ աճ «գեներացնելու» կարողությունից։ Տնտեսական ակտիվության աճի կայունության ապահովումը շարունակում է բարդանալ նաև մի շարք այլ գործոնների ազդեցությամբ․ վատթարանում է արտաքին առևտրի հաշվեկշիռը, նվազում են արտահանման ծավալները, ուժեղանում` գնաճային ճնշումները, իրական աշխատավարձը տնտեսական ակտիվության համեմատ շատ ավելի դանդաղ է աճում, տնտեսության որոշ ոլորտներում արձանագրվում է ակտիվության թուլացում և այլն։

Արտաքին առևտրի զարգացումները նպաստավոր չեն. արտահանումը` նվազել, իսկ ներմուծումն աճել է։ Մասնավորապես, դոլարային արտահայտությամբ՝ արտահանումը նվազել է 8.0%-ով, իսկ ներմուծումը՝ աճել է 9.5%-ով։ Այս զարգացումների արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա համեմատ վատթարացել է 39.0%-ով։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 19.4%-ով։ Այս անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների վերաարտահանման և ՌԴ-ի կողմից կիրառված սահմանափակումների հետևանքով դեպի ռուսաստանյան շուկա արտահանվող որոշ ապրանքատեսակների արտահանման ծավալների կրճատմամբ։

2026թ. առաջին ինն ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,431.2 մլրդ դրամ։ Թեև հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով հաջողվել է ապահովել նախատեսված մուտքերը, պաշտոնական դրամաշնորհների հավաքագրման մասով արձանագրվել է զգալի թերակատարում, որի հիմնական պատճառը նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականն է։

Պետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի զգալի թերակատարմամբ։

2026թ. ինն ամիսներին պետական բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 2,403.3 մլրդ դրամ, սակայն ճշտված ծրագրով նախատեսված միջոցների ամբողջական օգտագործում չի ապահովվել․ թերակատարումը կազմել է 403.1 մլրդ դրամ կամ 14.4%։ Ծախսերի ընդհանուր թերակատարումը հիմնականում պայմանավորվել է «Տնտեսական հարաբերություններ», «Պաշտպանություն» և «Սոցիալական պաշտպանություն» ուղղություններում արձանագրված ցածր կատարողականով։

Ծախսերի թերակատարումն առավել խնդրահարույց է կապիտալ ծախսերի պարագայում։ Թեև թերակատարում արձանագրվել է և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերի գծով, այնուամենայնիվ, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսը շուրջ 5.5 անգամ բարձր է ընթացիկ ծախսերի նույն ցուցանիշից։ Հետևաբար, բյուջետային ծախսերի թերակատարման իրական տնտեսական ազդեցությունը միայն ընթացիկ պահանջարկի կրճատմամբ չի սահմանափակվում։ Կապիտալ ծախսերն ունեն երկակի նշանակություն․ բացի այն, որ դրանք, որպես ընդհանուր պետական ծախսերի մաս, բազմարկման (մուլտիպլիկատիվ) մեխանիզմով խթանում են համախառն պահանջարկը, միաժամանակ այդ ծախսերի միջոցով է պետությանը հնարավորություն ընձեռվում ընդլայնելու տնտեսության արտադրական ներուժը և բարձրացնելու տնտեսական աճի պոտենցիալը։ Ուստի դրանց զգալի թերակատարումը բացասաբար է անդրադառնում նաև տնտեսության երկարաժամկետ զարգացման հնարավորությունների վրա։

Բյուջետային ծախսային ծրագրերի թերակատարումը համատարած բնույթ է կրել՝ արձանագրվելով 2026թ. ինն ամիսներին պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր պետական պատասխանատու մարմինների մասով։

Ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի ցածր կատարողականը վկայում է ոչ թե առանձին կամ պատահական թերացումների, այլ բյուջետային պլանավորման, ծրագրերի իրականացման և կառավարման արդյունավետության ավելի խորքային ու համակարգային խնդիրների մասին։ Փաստորեն, բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների զգալի մասը չի վերածվում ժամանակին ակնկալվող պետական ծախսերի, ինչի հետևանքով սահմանափակվում է հարկաբյուջետային քաղաքականության ներուժը, որը միտված է խթանելու տնտեսական աճը, զարգացնելու ենթակառուցվածքները և ապահովելու պետական քաղաքականության՝ հռչակված առաջնահերթությունների իրագործումը։

2026թ. առաջին ինն ամիսների արդյունքներով՝ մի շարք բյուջետային ծրագրերի գծով օգտագործվել է նախատեսված միջոցների կեսից էլ քիչ, և այդ պատճառով դրանց կատարողականը գնահատվել է «անբավարար»։ Հատկապես մտահոգիչ է, որ այդ ծրագրերի մեծ մասի ցածր կատարողականը մեկ հաշվետու ժամանակահատվածով չի սահմանափակվում, այլ պահպանվում է արդեն մի քանի ժամանակաշրջան շարունակ։ Առավել ևս, որ նշված ծրագրերի զգալի մասն ունի ռազմավարական առանձնահատուկ նշանակություն։ «Անբավարար» կատարողական ունեցող ծրագրերի ցանկում են «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» (ճշտված պլանի նկատմամբ կատարողականը՝ 28.7%), «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» (կատարողականը՝ 30.5%), «Զբոսաշրջության զարգացում» (կատարողականը՝ 15.7%), «Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում» (կատարողականը՝ 34.8%), «Ակադեմիական քաղաքի ստեղծում» (կատարողականը՝ 23.8%) և «Ճանապարհային ցանցի բարելավում» (կատարողականը՝ 36.1%) ծրագրերը։

Ուշագրավ է, որ, բացի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրից, զգալիորեն թերակատարվել է գործող իշխանության «այցեքարտ» համարվող մեկ այլ ծրագիր ևս՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագիրը. 2026թ. ինն ամիսների թերակատարումը կազմել է 30.3% կամ 36.9 մլրդ դրամ:

2026թ. ինն ամիսներին պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով, մինչդեռ նույն ժամանակահատվածի համար նախատեսված էր 474.4 մլրդ դրամ պակասուրդ։ Ընդ որում, հավելուրդի ձևավորումը հիմնականում պայմանավորված է նախատեսված պետական ծախսերի ոչ ամբողջական իրականացմամբ։

2026թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ ՀՀ պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 5,205.3 մլրդ դրամ կամ 14,332.6 մլն ԱՄՆ դոլար։ Դրա հիմնական մասը՝ 5,202.3 մլրդ դրամը կամ 14,324.3 մլն ԱՄՆ դոլարը, բաժին է ընկել ՀՀ կառավարության պարտքին։ Ի դեպ, տարեցտարի անշեղորեն աճում են պարտքի սպասարկման տոկոսավճարները. դրանք 2017-ի ինն ամիսների 90.6 մլրդ դրամի համեմատ աճել են շուրջ 2.5 անգամ՝ 2026-ի ինն ամիսներին կազմելով 222.8 մլրդ դրամ։

2026թ. ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության ուսումնասիրությունը վերհանում է մի կարևոր փաստ․ տնտեսական ակտիվության աճն ու բյուջետային եկամուտների գերակատարումը չեն ուղեկցվել պետական ծախսերի՝ նախատեսված ծավալով իրականացմամբ և ռազմավարական ծրագրերի լիարժեք կատարմամբ։ Ավելին, տնտեսական աճի կառուցվածքային խնդիրները, արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացումը, գնաճային ճնշումները, կապիտալ ծախսերի անկումը և բյուջեի փաստացի հաշվեկշռի՝ ծրագրային մակարդակից էական շեղումը վկայում են, որ առկա են ոչ միայն առանձին ոլորտային, այլև պետական տնտեսական քաղաքականության իրականացման և կառավարման լուրջ համակարգային խնդիրներ։ Պետության խնդիրը միայն անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձևավորմամբ չի սահմանափակվում․ ոչ պակաս կարևոր է դրանց՝ ժամանակին և նպատակային օգտագործումը՝ տնտեսական աճի ներուժն ընդլայնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ռազմավարական առաջնահերթություններն իրականացնելու նպատակով։ Հենց այս ուղղությամբ էական առաջընթացի բացակայության պայմաններում տնտեսական աճի և բյուջետային եկամուտների դրական ցուցանիշները չեն կարող վերածվել կայուն ու որակական տնտեսական զարգացման։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/zTXk9։