«Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը՝ պատերազմով․ ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը». Արթուր Խաչատրյան
Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը՝ պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Եթե Փաշինյանը այդքան քաջություն ունի, թող իր երկրորդ սպառնալիքը իրականացնի՝ արտահերթ ընտրություններ, բայց, ինչպես նկատեցիք, Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում ասաց՝ կա՛մ Սահմանադրություն, կա՛մ ժողովուրդը ձեզ կհեռացնի, բացառեց արտահերթ ընտրությունները»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի, և Հայաստանը չդառնա Ադրբեջանի վասալ պետություն, գաղութ։
«Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, ո՞վ ասաց, որ արտահերթ կամ հերթական ընտրություններ կլինեն»,- նշեց պատգամավորը։