Ալիևյան սահմանադրության նախագիծ, որտեղից հանված է հղումը Անկախության հռչակագրին, հանված է Արարատ լեռը. Մելոյան
«Ինչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ»,- նոր սահմանադրության նախագծի հրապարակումից հետո հայտարարեց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նա ընդգծել է.
«Հանված է հղումը Անկախության հռչակագրից
Հանված է Արարատ լեռը՝ որպես թուրքական վաղեմի պահանջատիրության արդյունք:
Փաստաթուղթը մեր գործող Սահմանադրության զիփ տարբերական է՝ պոպուլիստական լեզվամտածողությամբ համեմված, որոշակիության ու ինստիտուցիոնալ այլ խնդիրներ պարունակող։
Մեկ էլ սյուռ է, որ դատավորները ժամանակավոր պաշտոնակատար են դառնալու ու գնահատվեն վերագնահատման հանձնաժողովի կողմից. դատավորները, որոնց 65%ը դեռ 2 տարի առաջ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակվել էին իրենց կողմից»։