«Այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ․ պետք է այն վերադարձնել ժողովրդին». Փաշինյան
Այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Սահմանդրության նախագծի վերաբերյալ իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով, որ փոփոխությունների նպատակներից մեկն էլ արդարադատության վերականգնումն է։
«Այսօր ի վերջո թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը։ Թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրրդին։ Բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես չգիտեմ, խոստովանում եմ՝ չգիտեմ, թե վաղը որ դատարանը ինչ որոշումով որ թալանչուն ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող սահմանդրությունն առաել է երկաթյա պաշտպանության տակ, նույնսիկ ժողովրդի մանդատն ունեցող կռավարության առկայության պայմաններում բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։ Այս սահմանադրության նպատակներից մեկը արդարադատությունը օլիգարխիայի ճիրաններից ազատելը ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.