Այսօր և վաղը Երևանում տեղումներ չեն լինի
Երևանում նոյեմբերի 23-24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։