Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն աղիքային անանցանելիության պատճառով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը կայուն է, սակայն հիվանդանոցից դուրսգրման ժամկետը դեռ հայտնի չէ, հայտնում է O Globo պարբերականը։
«Նախկին նախագահը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ որովայնի խոռոչի օրգանների սուր օբստրուկտիվ պաթոլոգիա ախտորոշմամբ։ Սկսվել են բուժական միջոցառումները», — նշվում է պարբերականի հրապարակման մեջ՝ հղում անելով DF Star հիվանդանոցի բժշկական տեղեկագրին։
Բոլսոնարուն հոսպիտալացվել է Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում, որովայնի շրջանում ուժեղ ցավերի պատճառով։ Նրա մոտ ախտորոշվել է աղիքային սուր անանցանելիություն։
Բժիշկները սկսել են բուժումը: Նախկին նախագահը գիտակից է, կողմնորոշվում է շրջապատում և շնչում է ինքնուրույն։