Լեհաստանի տարածքում ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են պայթել
Լեհաստանի քննիչները պարզել են, որ երկրի օդային տարածքը խախտել են ռուսական երեք Х-101 թևավոր հրթիռներ, այլ ոչ թե երկուսը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գրում է RMF24-ը։
Քննիչների նախնական եզրակացությունների համաձայն՝ բոլոր երեք հրթիռներն արտադրվել են 2026 թվականի չորրորդ եռամսյակում՝ Ռուսաստանի Մոսկվայի մարզի Դուբնա ավանի գործարաններում։
Դատախազությունը հայտնել է նաև, որ Նովի Լիպովեցում և Ռուդնիկ-նադ-Սանեմում աշխատանքներն ավարտվել են։ Մոլոդիչում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
«Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Տարածքը ողջ գիշեր կմնա ծառայությունների խիստ հսկողության տակ՝ կողմնակի անձանց մուտքը կանխելու նպատակով։ Աշխատանքները կվերսկսվեն նոյեմբերի 23-ի երեկոյան», — ասվում է հաղորդագրության մեջ։
«Մինչ այժմ առգրավված հրթիռների բոլոր բեկորները կենթարկվեն փորձագետների հետագա մասնագիտացված ուսումնասիրություններին», — հայտարարել է դատախազ Մարչին Կոզակը։