Իրանն ակտիվացրել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածները ԱՄՆ-ի դեմ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Իրանը ավելի շատ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում ցանկացած այլ ժամանակահատվածում։
ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Անցյալ շաբաթ Իրանը ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակեց, քան վերջին մեկ տարվա ընթացքում ցանկացած այլ ժամանակահատվածում։ Դրանք բոլորը խոցվել են, որևէ վնաս չի եղել»,- պնդել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանի հարձակումների ակտիվացումը կապված է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակի հետ։
«Իրանի առաջնորդները դեմոկրատներին համարում են թույլ, անարդյունավետ և երկիրը քայքայող, բայց ես դա թույլ չեմ տա»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։ Դրանց արդյունքներով՝ դեմոկրատները մեծամասնություն են ստացել Կոնգրեսի երկու պալատներում։ Կոնգրեսի նոր կազմը աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարին։