Մակրոնը նախազգուշացրել է ռուսական ագրեսիայի «նոր մակարդակի» մասին՝ Եվրոպայում տեղի ունեցած միջադեպերի ֆոնինThe Guardian. Իրանի հետ պատերազմը գերծանրաբեռնել է ԱՄՆ ռազմածովային ուժերը, իսկ նոր նավատորմի կառուցումը միլիարդավոր դոլարներով թանկանում էԳերմանիայում գազը և էլեկտրաէներգիան կթանկանան․ ընտանիքների ծախսերը տարեկան կավելանան հարյուրավոր եվրոներովՀանրապետական կոնգրեսականի նախկին աշխատակցուհուն մեղադրել են իր վրա հարձակումը բեմադրելու մեջՎահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներըՉեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասինԱՄՆ-ում դատարանը նախարարին արգելել է աշխատակիցներին քրիստոնեական ուղերձներով նամակներ ուղարկելՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերը թուլացել են, բայց Փարիզում և Մարսելում բախումներ են տեղի ունեցելՌյութեն խոստացել է պաշտպանել Լեհաստանի տարածքի յուրաքանչյուր թիզը՝ ռուսական հրթիռների և անօդաչուի անկումից հետոԻրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ պատերազմի վերսկսմանըՀայաստանը և Չեռնոգորիան քննարկել են տնտեսական կապերի և եվրոպական ինտեգրման հարցերԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԵրևանում «Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինՀայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ ԲեգլարյանTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. ՓաշինյանԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Վրաստանում հերթական պայթյունն է գրանցվել բնակելի շենքում. կա վիրավորՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԿենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմըԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահԲարսելոնան հրաժարվել է աշխարհի փոխչեմպիոնի տրանսֆերից՝ աջլիկ լինելու պատճառովԹրամփը հայտարարել է, թե չի մտածում Իրանում իշխանափոխության մասինNvidia-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է ավելի քան 1 տրիլիոն դոլարովՎահան Կոստանյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցերԱշխատանքից ազատված դոցենտը դատարանում հաղթել է ԵՊՀ–ինԼևոն Զուրաբյանը պատասխանել է Նիկոլ ՓաշինյանինՊաոլո Բուլգարին՝ ընկերության երկարամյա նախագահը, մահացել է 89 տարեկանումԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինԳերմանիայի ԱԳ նախարարն Հայաստանին կոչ է արել փոխել ՍահմանադրությունըԻրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահասՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Իրանն ու Հայաստանը տեխնոլոգիական համագործակցության աշխատանքային խումբ կստեղծենՓաշինյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծՄեծ Բրիտանիան ցանկանում է նորից դառնալ Եվրամիության անդամ
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազությունԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԲանգկոկում կայուն տրանսպորտի զարգացման տարածաշրջանային ծրագրի քննարկմանը Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունըԳրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել
Ալիևի թեզը՝ հայկական անձնագրերում․ ծննդավայրն «Ադրբեջան» նշելով՝ Փաշինյանը հաճոյանում է Ալիևին, նվաստացնում՝ արցախցուն
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ներկայացվել է 2, իսկ գործադիր կոմիտեի անդամի համար՝ 29 թեկնածությունՄահացել է անվանի հեռուստաօպերատոր Գագիկ Սիմոնյանը
Կյանքից հեռացել է հերոս Ալբերտ Խառատյանի մայրը
Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծՖրանսիայում ոստիկաններին զենք կիրառելու ավելի լայն իրավական պաշտպանություն են տրամադրում
Միջազգային

Հանրապետական կոնգրեսականի նախկին աշխատակցուհուն մեղադրել են իր վրա հարձակումը բեմադրելու մեջ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի երկու բնակչուհու մեղադրանք է առաջադրվել հանրապետական կոնգրեսական Ջեֆ Վան Դրյուի նախկին աշխատակցուհու վրա հարձակումը բեմադրելու առնչությամբ, հայտնել է NBC News-ը։

Քննության վարկածով՝ կանայք հայտնել են քաղաքական դրդապատճառներով հարձակման մասին, որն իրականում տեղի չի ունեցել։

Ուրբաթ Նյու Ջերսի օկրուգի ԱՄՆ դատախազությունը հայտնել է, որ Օուշեն Սիթիից 27-ամյա Նատալի Գրինին մեղադրանք է առաջադրվել կեղծ տեղեկություններ տարածելու և հորինված միջադեպեր բեմադրելու նպատակով դավադրության, կեղծ հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաև դաշնային իրավապահ մարմիններին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար։ Ատլանտիկ Սիթիից 25-ամյա Անամարիա Մոյին մեղադրել են դավադրության և կեղծ հաղորդումներ տարածելու մեջ։ Հինգշաբթի նա առաջին անգամ ներկայացել է Քամդենի դաշնային դատարան։

Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հուլիսի 23-ին Մոն զանգահարել է 911 ծառայություն և հայտնել, որ Էգ Հարբոր քաղաքի բնական արգելոցում զբոսնելիս իր և Գրինի վրա երեք տղամարդ է հարձակվել։ Մոյի խոսքով՝ հարձակվողները Գրինին անունով են դիմել և հիշատակել կոնգրեսական Վան Դրյուի մոտ նրա աշխատանքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները Գրինին հայտնաբերել են անտառապատ տարածքում՝ ձեռքերն ու ոտքերը սև պլաստիկ կապերով կապված։ Նրա դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածն ու ուսը ծածկված էին կտրվածքներով։ Կնոջ որովայնին գրված էր «Թրամփի պոռնիկ», իսկ մեջքին՝ Վան Դրյուին ռասիզմի մեջ մեղադրող գրություն։

Սակայն քննության ընթացքում իրավապահները եզրակացրել են, որ հարձակումը բեմադրված է եղել։ Քննության վարկածով՝ Գրինը վճարել է սկարիֆիկացիայի՝ մաշկի վրա միտումնավոր կտրվածքներ անելու մասնագետին, որպեսզի վերջինս վերքեր հասցնի իր տրամադրած գծապատկերին համապատասխան։ Կնոջ ավտոմեքենայում հայտնաբերել են պլաստիկ կապեր, որոնք նման էին այն կապերին, որոնցով, ենթադրաբար, կապված էին նրա ձեռքերն ու ոտքերը։ Բացի այդ, ենթադրյալ հարձակումից երկու օր առաջ Մոյի հեռախոսից համացանցում որոնել են մոտակայքում վաճառվող պլաստիկ կապեր։

Առաջադրված մեղադրանքներից յուրաքանչյուրով նախատեսված առավելագույն պատիժը մինչև հինգ տարվա ազատազրկումն է, 250 հազար դոլարի տուգանքը և ազատ արձակվելուց հետո մինչև երեք տարվա վերահսկողությունը։ Մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ դատարանում։