Նողկալի հանցագործություն, որը խայտառակում է մարդկության պատմությունը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին հաղորդում է «SigmaLive.com» կայքը:
«Երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի կառավարությունը դատապարտում է այս նողկալի հանցագործությունը, որն ուղղակի խայտառակում է մարդկության պատմությունը»,-ապրիլի 24-ին հայտարարել է Կիպրոսի նախագահը: