Աշխատանքից ազատված դոցենտը դատարանում հաղթել է ԵՊՀ–ին
Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ–ի բողոքը, որը վերաբերում էր դոցենտ Սահակ Մանուկյանին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու որոշմանը։ Մանուկյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»,- գրել է Մանուկյանը։
Ավելի վաղ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր էր ճանաչել ԵՊՀ ռեկտորի՝ Սահակ Մանուկյանին աշխատանքից հեռացնելու հրամանը, պարտավորեցրել նրան վերականգնել իր պաշտոնում` ամբիոնի 0,75 դրույքով դոցենտ, և վճարել պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի հաշվարկով։