ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինԳերմանիայի ԱԳ նախարարն Հայաստանին կոչ է արել փոխել ՍահմանադրությունըԻրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահասՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Իրանն ու Հայաստանը տեխնոլոգիական համագործակցության աշխատանքային խումբ կստեղծենՓաշինյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծՄեծ Բրիտանիան ցանկանում է նորից դառնալ Եվրամիության անդամ
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազությունԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԲանգկոկում կայուն տրանսպորտի զարգացման տարածաշրջանային ծրագրի քննարկմանը Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունըԳրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել
Ալիևի թեզը՝ հայկական անձնագրերում․ ծննդավայրն «Ադրբեջան» նշելով՝ Փաշինյանը հաճոյանում է Ալիևին, նվաստացնում՝ արցախցուն
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ներկայացվել է 2, իսկ գործադիր կոմիտեի անդամի համար՝ 29 թեկնածությունՄահացել է անվանի հեռուստաօպերատոր Գագիկ Սիմոնյանը
Կյանքից հեռացել է հերոս Ալբերտ Խառատյանի մայրը
Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծՖրանսիայում ոստիկաններին զենք կիրառելու ավելի լայն իրավական պաշտպանություն են տրամադրումԱրշակունյաց պողոտայում մեքենայից գnղացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է (տեսանյութ)Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՆոր սերնդի անձնագրի յուրաքանչյուր էջում արտացոլված են մեր երկրի պատմությունն ու դիմագիծը․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)Ադրբեջանի բանակն ու ՆԱՏՕ-ն շարունակում են խորացնել համագործակցությունըՀրդեհ՝ «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում․ «Opel»-ը վերածվել է մոխրի, իսկ «Գազել»-ը դարձել է ոչ շահագործելի«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին ՋրականումԻրանը մտադիր չէ երկրից դուրս հանել հարստացված ուրանը. Աբբաս Արաղչի«Եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարել». ՊՆ-ում 4 տարի անց ԳՇ պետի համար «արդարացում» են մտածելՔՊ-ում մտածում են՝ ինչպես «ծախել» նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արգիշտի Դարբինյանը․ «Ժողովուրդ»Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել. «Հրապարակ»Սլովակիայում ուսանողները միացել են բնակարանների գների աճի և uպառազինnւթյան ծախսերի դեմ երիտասարդության բողոքի ցույցերինԹրամփ, Սի և Պուտին․ ի՞նչ է թաքնված երեք առաջնորդների պատմական հանդիպման հետևումՀաշվառման վերջնաժամկետը խուճապ է առաջացրել․ չափագրողներ չկան, ժամանակը սպառվում է. «Հրապարակ»Մելանիա Թրամփի հրավերով ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային․ ՀՀ դեսպանՄելանիա Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կհաստատվի մինչև Սուրբ ԾնունդՀանրաքվե, հեղափոխություն, խոստումներ․ ի՞նչ է թաքնված Փաշինյանի հեղափոխական կոչերի հետևում«Mercedes»-ը բախվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ վիրավորները եղբայրներ ենԱնիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալԱյսօր ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինենԿԲ-ն կարող է կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ի՞նչ ազդեցություն կունենա դա քաղաքացիների վրաՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. «Հրապարակ»Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». սցենարներ են քննարկում․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հրթիռակոծում է Կրիվոյ Ռոգը. կան զոհեր եւ վիրավորներՆոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում. «Հրապարակ»Իրանը խոցել է ամերիկյան հերթական MQ-9 անօդաչու թռչող սարքըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
Մշակույթ

Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։ Այն Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցության արդյունք է՝ իրականացված երկու երկրների համապատասխան նախարարությունների աջակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, ցուցահանդեսը բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հունաստանի մշակույթի նախարար դոկտոր Լինա Մենդոնին և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն դոկտոր Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայոս Ստամպոլիդիսը։

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ողջունել է առաջին անգամ Հայաստանին նվիրված նման մասշտաբի ցուցահանդեսի կազմակերպումը, վերհիշել 2024 թ. դեկտեմբերին Հայաստան կատարած իր այցը, ինչպես նաև մեծապես կարևորել 2025 թ. ամռանը իր հրավերով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած այցը, որի ընթացքում շարունակվեցին ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները։ Նա ամդրադարձ է կատարել նման գիտական հենք ունեցող ցուցահանդեսների միջոցով պատմության տարբեր շրջանների լուսաբանման կարևորությանը մեր օրերում։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին երկու երկրների մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում։

Իր խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ սա Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված երբևէ առաջին ցուցահանդեսն է, ինչպես նաև Հունաստանում նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված առաջին ցուցահանդեսն է։ Միաժամանակ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ այս ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ 200 ցուցանմուշներ և այդ առումով նույնպես այն բացառիկ է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանից այդչափ ցուցանմուշներ միաժամանակ չեն ուղարկվել ցուցադրության երկրից դուրս։ Նա հիշեցրել է, որ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները սկսվել են 2024 թվականին, և որ ցուցահանդեսի սկզբնական շրջանակն ընդլայնվել է՝ ընդգծելու հին Հայաստանի և հունական աշխարհի միջև փոխադարձ ազդեցությունները։

Դոկտոր Դավիթ Պողոսյանը խոսել է հայ-հունական մշակութային հարաբերությունների համատեքստում Ակրոպոլիսի հարևանությամբ  ցուցահանդեսը ներկայացնելու խորհրդանշական նշանակության մասին։ Նա նշել է, որ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից առարկաների ցուցադրումը Հունաստանի և Կիպրոսի թանգարաններից ընտրված շուրջ 28 նմուշների կողքին լույս է սփռում երկու հնագույն քաղաքակրթությունների միջև տեղի ունեցած մշակութային փոխանակումների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին նախաձեռնության համար, որը հիմք դրեց այս համագործակցությանը, և առանձնահատուկ նշել երկու թանգարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը կնքվել էր 2026 թվականի փետրվարին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական ​​այցի ընթացքում։

Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը մանրամասն ներկայացրել է ցուցահանդեսը՝ դրա հիմքում ընկած գաղափարը՝ սկսած ձևավորումից մինչև բովանդակություն։ Նա անդրադարձել է ինչպես հելենիստական շրջանում հայկական մշակույթի վրա հունական ազդեցությանը, այնպես էլ ավելի վաղ շրջանում՝ ուրարտական ազդեցությանը արևելյան Էգեյան ծովի հունական կղզիների մշակույթի վրա։

Արարողությանը ներկա են եղել Հունաստանի մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայ եկեղեցական բարձրագույն հոգևորականներ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանը , Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Կրետե կղզու Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Հունաստանի Հայ Ավետարանական Եկեղեցու համայնքապետ հովիվ Վեր. Վիգէն Չոալաքեանը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը տևելու է նոյեմբերի 20 ից մինչև փետրվարի 28-ը։ Մուտքը ազատ է բոլոր այցելուների համար։

Ցուցահանդեսի ողջ ընթացքում Ակրոպոլիսի թանգարանում Հունաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և աջակցությամբ ներկայացվելու է հայկական մշակութային տարբեր կատարումներ, հայկական դպրոցների այցելություններ, ինչպես նաև ներկայացվելու են հայկական խոհանոցային ավանդույթները։

Ցուցահանդեսի ողջ ընթացքը լայնածավալ գովազդվելու է Աթենքի ստորգետնյա կանգառներում և օդանավակայանում։

Ցուցահանդես բացումը արժանացել է ծավալուն լուսաբանման ինչպես հունական, այնպես էլ միջազգային մամուլի կողմից։