Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Իրանն ու Հայաստանը տեխնոլոգիական համագործակցության աշխատանքային խումբ կստեղծենՓաշինյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծՄեծ Բրիտանիան ցանկանում է նորից դառնալ Եվրամիության անդամ
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազությունԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԲանգկոկում կայուն տրանսպորտի զարգացման տարածաշրջանային ծրագրի քննարկմանը Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունըԳրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել
Ալիևի թեզը՝ հայկական անձնագրերում․ ծննդավայրն «Ադրբեջան» նշելով՝ Փաշինյանը հաճոյանում է Ալիևին, նվաստացնում՝ արցախցուն
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ներկայացվել է 2, իսկ գործադիր կոմիտեի անդամի համար՝ 29 թեկնածությունՄահացել է անվանի հեռուստաօպերատոր Գագիկ Սիմոնյանը
Կյանքից հեռացել է հերոս Ալբերտ Խառատյանի մայրը
Առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծՖրանսիայում ոստիկաններին զենք կիրառելու ավելի լայն իրավական պաշտպանություն են տրամադրումԱրշակունյաց պողոտայում մեքենայից գnղացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է (տեսանյութ)Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՆոր սերնդի անձնագրի յուրաքանչյուր էջում արտացոլված են մեր երկրի պատմությունն ու դիմագիծը․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)Ադրբեջանի բանակն ու ՆԱՏՕ-ն շարունակում են խորացնել համագործակցությունըՀրդեհ՝ «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում․ «Opel»-ը վերածվել է մոխրի, իսկ «Գազել»-ը դարձել է ոչ շահագործելի«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին ՋրականումԻրանը մտադիր չէ երկրից դուրս հանել հարստացված ուրանը. Աբբաս Արաղչի«Եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարել». ՊՆ-ում 4 տարի անց ԳՇ պետի համար «արդարացում» են մտածելՔՊ-ում մտածում են՝ ինչպես «ծախել» նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արգիշտի Դարբինյանը․ «Ժողովուրդ»Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել. «Հրապարակ»Սլովակիայում ուսանողները միացել են բնակարանների գների աճի և uպառազինnւթյան ծախսերի դեմ երիտասարդության բողոքի ցույցերինԹրամփ, Սի և Պուտին․ ի՞նչ է թաքնված երեք առաջնորդների պատմական հանդիպման հետևումՀաշվառման վերջնաժամկետը խուճապ է առաջացրել․ չափագրողներ չկան, ժամանակը սպառվում է. «Հրապարակ»Մելանիա Թրամփի հրավերով ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային․ ՀՀ դեսպանՄելանիա Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար կհաստատվի մինչև Սուրբ ԾնունդՀանրաքվե, հեղափոխություն, խոստումներ․ ի՞նչ է թաքնված Փաշինյանի հեղափոխական կոչերի հետևում«Mercedes»-ը բախվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ վիրավորները եղբայրներ ենԱնիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալԱյսօր ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինենԿԲ-ն կարող է կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ի՞նչ ազդեցություն կունենա դա քաղաքացիների վրաՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. «Հրապարակ»Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». սցենարներ են քննարկում․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հրթիռակոծում է Կրիվոյ Ռոգը. կան զոհեր եւ վիրավորներՆոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում. «Հրապարակ»Իրանը խոցել է ամերիկյան հերթական MQ-9 անօդաչու թռչող սարքըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում. «Հրապարակ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «ՓաստԵթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով. «Հրապարակ»
Հասարակություն

Իրանն ու Հայաստանը տեխնոլոգիական համագործակցության աշխատանքային խումբ կստեղծեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը։

Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կապի և փոստային ծառայությունների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։ Նա կարևորել է «Դիջիթեք»-ի շրջանակում Հայաստան այցելելու և տեղում երկրի տեխնոլոգիական հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու առիթը։

Կողմերն ընդգծել են նաև հայաստանյան և իրանական տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների, ինկուբատորների և աքսելերատորների միջև անմիջական կապերի հաստատման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է Իրան-Հայաստան առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը։

Համագործակցության հնարավոր ուղղությունների շարքում դիտարկվել են նաև հաճախականությունների կառավարումը, տեխնիկական փորձի փոխանակումը, սահմանային գոտիներում ռադիոխանգարումների կարգավորումը, օպտիկամանրաթելային ցանցերի ընդլայնումն ու միջազգային թողունակության ավելացումը, փոստային և լոգիստիկ ծառայությունները, միջսահմանային փոստային փոխանակումների զարգացումը, Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորությունները և էլեկտրոնային առևտրի խթանումը։

Անդրադարձ է կատարվել նաև կենսատեխնոլոգիաների և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան֊Իրան համատեղ համաժողովի և բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունը։ Այն կարող է հարթակ դառնալ երկու երկրների մասնավոր հատվածի, գիտակրթական հաստատությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների միջև անմիջական կապերի հաստատման, համատեղ ծրագրերի բացահայտման, ինչպես նաև տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության հնարավորությունների քննարկման համար։

Հանդիպման ավարտին, քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, կողմերը ստորագրել են երկկողմ հանդիպման արձանագրություն՝ երկու նախարարությունների, ինչպես նաև Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համագործակցության ուղղություններով։ Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կհանդիսանան առաջիկայում երկու նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման համար։