Վրաստանում հերթական պայթյունն է գրանցվել բնակելի շենքում. կա վիրավոր
Վրաստանի Քութայիսի քաղաքում բնակելի շենքում պայթյուն է որոտացել, որի հավանական պատճառը կենցաղային գազի արտահոսքն է։
Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։
Պատահարի հետևանքով մեկ կին թեթև այրվածքներ է ստացել։ Շենքի բնակիչները տարհանվել են։
Պայթյունի հանգամանքներն ու պատճառները ճշտվում են։