Գերմանիայի ԱԳ նախարարն Հայաստանին կոչ է արել փոխել Սահմանադրությունը
Այս մասին նա հայտարարել է գերմանական Tagesschau հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վադեֆուլը նշել է Ադրբեջանի նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությանը։
Բացի այդ, Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։