ՀՖՖ նախագահի պաշտոնի համար ներկայացվել է 2, իսկ գործադիր կոմիտեի անդամի համար՝ 29 թեկնածություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար ներկայացվել է 2, իսկ գործադիր կոմիտեի անդամի համար՝ 29 թեկնածություն։
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ թեկնածություններն ընդունվել են կանոնադրությամբ սահմանված կարգով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ի ժամը 24:00-ն։
Թեկնածուներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է, որին առաջադրել է «Շիրակը»։ Մյուս թեկնածուն, ըստ մամուլի տեղեկությունների, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն է՝ Յուրի Ջորկաեֆի եղբայրը։
Ըստ ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի թեկնածուների ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի։